Արթուր Աբրահամը մենամարտից


առաջ յիշել է Հայաստանը




Նոյեմբեր 23, 2010 01:19
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոստացել է առաջիկայ մրցակից Կառլ Ֆրոչին թօշակի ուղարկել:
«Մենամարտից յետոյ Ֆրոչը կարող է մտածել թօշակի գնալու մասին», - ВВС Սպորտի հետ զրոյցում ասել է Աբրահամը:
Աբրահամ - Ֆրոչ WBC չեմպիոնական մենամարտը տեղի կունենայ նոյեմբերի 27-ին Հելսինկիում:
Հարցազրոյցում Աբրահամը յիշել է Հայաստանում անցկացրած տարիների մասին:
«Մենք ոչ հարուստ էինք, ոչ աղքատ, սովորական հայկական ընտանիք էինք: Ես սովորական տղայ էի: Լաւ էի սովորում դպրոցում եւ շատ էի աշխատում: Հայաստանի մասին միշտ ջերմութեամբ եմ յիշում», - նշել է Աբրահամը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: