«Ա1+»-ը «2» ստացաւ,

«ԱԼՄ»-ն նոյնպէս զրկւեց եթերից



10:29 • 16.12.10
Հեռուստատեսութեան և ռադիոյի ազգային հյանձնաժողովի այսօրւայ նիստում տեղի ունեցաւ թւային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիւ 1-18 մրցութային յայտերի վարկանիշային քւէարկութիւնը և լիցենզաւորւած անձանց ընտրութիւնը։
Թիւ 11 մրցոյթում պայքարում էին «Արմնիւզ» ՓԲԸ-ն և «Մետալեքս» ՍՊԸ-ն։։ Վերջինը ներկայացնում է «Ա1+» հեռուստաընկերութիւնը։ Մրցոյթում յաղթեց «Արմնիւզը»՝ հաւաքելով 44 միաւոր։ Յանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի ներկայացրած փաթեթին 0 միաւորներ նշանակեցին։ Արդիւնքում 2002թ.-ից եթերազրկւած «Ա1+»-ը հաւաքեց 2 միաւոր և պարտւեց մրցոյթում։ «Ա1+»-ին, այսպիսով, 2 միաւոր տւեց միայն Արա Թադէոսեանը («Մեդիամաքս»-ի տնօրէն)։ Յանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալեանը, Ժիրայր Դադասեանը, Սիմաւոն Անդրէասեանը, Արմէն Մկրտչեանը, Արա Թադէոսեանը, Արամ Մելքոնեանը, Հայկ Քոթանեանը և Կորիւն Առաքելեանը։
«ԱԼՄ» հեռուստաընկերութիւնը զրկւեց հեռուստաեթերից։ Թիւ 8 մրցոյթում պայքարում էին «Ա.Լ.Մ.-Հոլդինգ» ՍՊԸ-ն և «Երևան Հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն։ ՀՌԱՀ յանձնաժողովի 8 անդամների քւէարկութեան արդիւնքում «ԱԼՄ»-ն հաւաքեց 32, «Երևան TV»-ն՝ 40 միաւոր։ Երբ ՀՌԱՀ նախագահ Գրրիգոր Ամալեանը յայտարարեց, որ մրցոյթում «ԱԼՄ» հեռուստաընկերութիւնը պարտւում է, հեռուստաընկերութեան հիմնադիր Տիգրան Կարապետեանը աղմուկով լքեց դահլիճը։
Յիշեցնենք, որ յայտարարւած 18 մրցոյթներից իւրաքանչիւրի համար յայտ ներկայացրել էր մէկական ընկերութիւն։ Միայն յայտարարւած երկու մրցոյթների՝ թիւ 8-ի և թիւ 11-ի համար յայտ է ներկայացրել է 2 ընկերութիւն։
Համաձայն «Հեռուստատեսութեան և ռադիոյի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» ՀՀ օրէնքի 62-րդ յօդւածի 5-րդ մասի`Հեռուստատեսութեան և ռադիոյի ազգային յանձնաժողովը 2010 թ. յուլիսի 20-ին յայտարաել էր ՀՀ տարածքում թւային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզաւորման մրցոյթները։

Tert.am

0 Պատգամ: