Դեկտեմբերի 10-ին Երեւանում համերգ

կտայ բրազիլացի դաշնակահարուհին



Դեկտեմբեր 07, 2010 13:53
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Խոզէ Կարրասկեիրան Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդէս կըգայ համերգային ծրագրով Արամ Խաչատրեան համերգասրահում:
Համերգը կազմակերպւել է Երեւանում Բրազիլիայի Դեսպանութեան, ՀՀ Մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նւագախմբի համատեղ ջանքերով:
Կարրասկեիրան իր դոկտորական աստիճանը ստացել է Սան Պաուլոյի համալսարանում, եւ արժանացել է Բրազիլիայում դասական երաժիշտների կարեւորագոյն երեք մրցանակներին. The Carlos Gomes Award՝ Գործիքային Սոլիստի համար, The São Paulo Critics of Art Association Award՝ Տարւայ Լաւագոյն Մենակատարի համար եւ The Sharp Prize՝ Լաւագոյն Դասական Ձայնասկաւառակ թողարկելու համար:
Ճանաչւած լինելով որպէս կատարող եւ դասախօս, նա լայնածաւալ կարիէրա է սկսում որպէս սոլիստ, կամերային երաժիշտ, դասախօս եւ մենակատար՝ մեծամասամբ հանդէս գալով Բրազիլիայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում եւ մի շարք Եւրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Շւէյցարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Նորւէգիայում, Ֆինլանդիայում եւ Շւէդիայում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: