120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

1907 թ. Թուրքիայի Սահմանադրական շարժումը եւ

Հ. Յ. Դաշնակցութիւնը







7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հայ ազատագրական շարժման հէնց սկզբից 1895-1896 թւականներին Դաշնակցութիւնը փորձեր էր կատարել՝ լեզու գտնելու թուրք յեղափոխականների եւ քուրդ ցեղապետերի հետ, սակայն բոլոր փորձերը զուր էին անցել:

Եւ ահա, 1907 թ. Փարիզում գումարւած հակահամիդեան ուժերի հաւաքում, որին «Միութիւն եւ առաջադիմութիւն» (Երիտթուրքեր) կուսակցութիւնից բացի՝ մասնակցում էին մի շարք այլ կազմակերպութիւններ, այդ թւում՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, քննութեան է առնւում Թուրքիայի ներքին կացութիւնը եւ ժողովը գալիս է այն եզրակացութեան, որ միայն սահմանադրական կարգերը կարող են հիմնական բարենորոգումներ հաստատել երկրում:

Թուրքիայում բարեփոխումներ իրագործելու նպատակով՝ ՀՅԴ-ն ակտիւօրէն մասնակցում էր որպէս նախաձեռնող կուսակցութիւն: 1908 թ. Մակեդոնիայում գտնւող թուրքական կայազօրն ապստամբեց Սուլթան Աբդուլհամիդի դէմ: Սուլթանը չդիմացաւ յեղափոխական ուժերի գրոհին եւ հարկադրւեց ընդունել յեղափոխականների պահանջները:

Վերջապէս, Թուրքիայում յայտարարւեց 1876 թ. Սահմանադրութեան վերականգնման եւ քաղբանտարկեալների համաներման մասին: Տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, ուր Հ. Յ. Դաշնակցութեան կողմից ընտրւեցին հայ պատգամաւորներ: Սկզբում թւում էր, թէ ամէն ինչ յաջող է ընթանում, սակայն Երիտթուրքերը իշխանութեան գալով ՝ չկատարեցին իրենց խոստումները:

Սահմանադրութիւնն ու խորհրդարանը կորցրեցին իրենց նշանակութիւնը եւ երկրում ծայր առան բռնութիւնները՝ մոռացութեան տալով «Ազատութիւն, եղբայրութիւն, հաւասարութիւն» կարգախօսը:Ապա 1909 թ. Երիտթուրքերի դրդումով՝ տեղի ունեցաւ Ադանայի եւ Հալէպի նահանգի արեւմտեան շրջանի հայերի կոտորածը:

Այդ ժամանակ հայ յեղափոխական միտքը գործում էր անընդհատ Թուրքիայում տիրող բռնատիրութիւնը խորտակելու եւ ազատական ու արդար կարգեր հաստատելու ուղղութեամբ: Այս նպատակով էր, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը որոշեց գործօն մասնակցութիւն ցուցաբերել Պարսկաստանի Սահմանադրական շարժումներին:


«ԱԼԻՔ»

0 Պատգամ: