Հրապարակում տեղադրում են գլխաւոր
տօնածառը.
Այն անցած տարւայ տօնածառից
2 մետրով բարձր է լինելու
Դեկտեմբեր 03, 2010 21:18
Հանրապետութեան հրապարակում սկսւել է գլխաւոր տօնածառի տեղադրման աշխատանքները եւ այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւաւորման վարչութեան պետ Արմէն Յարութիւնեանն ասաց, որ այս տարւայ տօնածառի բարձրութիւնը լինելու է մօտ 31 մետր, այսինքն 2 մետրով բարձր նախորդ տարւանից: (2010 թ-ի տօնածառի բարձրութիւնը 29 մետր էր եւ այն ԱՊՀ երկրների տարածքում երկրորդն էր իր բարձրութեամբ եւ զիջում էր միայն Մոսկւայի տօնածառին):
Տօնածառեր կտեղադրւեն նաեւ Երեւանի 12 վարչական շրջաններում ու Օպերայի յարակից տարածքում:
Քաղաքապետարանի մշակոյթի վարչութեան պետ Էլեոնորա Թումանեանն ասաց, որ Երեւանի տօնական զարդարման աշխատանքները նախատեսում են աւարտել մինչեւ դեկտեմբերի 15-ը:
«Այս տարի տօնական զարդարման աշխատանքներն աւելի շուտ են սկսւել, քան նախորդ տարի»,-ասաց նա յաւելելով.« Այս տարւայ տօնական մշակութային ծրագրերն աւելի լայնածաւալ են: Կլինեն ե՛ւ համերգներ ե՛ւ Ձմեռ պապիկների հետ ծրագրեր, մանկական խաղեր»:
Մշակութային միջոցառումներ կլինեն Հանրապետութեան, Ազատութեան հրապարակներում, Կարապի լճում եւ այլ վայրերում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment