«Եւրատեսիլ 2011»-ին

Հայաստանը կներկայացնի Էմմին



16:22 • 11.12.102011թ.
«Եւրատեսիլ» մրցոյթին Հայաստանը կներկայացնի Էմմին։ Ինչպէս այսօր լրագրողներին տեղեկացրեց Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը, օրերս այս որոշումը կայացրել է «Հանրայինի» գեղարւեստական խորհուրդը։
Ըստ Հարությիւնեանի՝ այս անգամ կանցկացւի ոչ թէ երգիչների մրցոյթ, այլ երգի մրցոյթ։
«Մենք խօսեցինք Էմմիի հետ, խնդրեցինք, որպէսզի նա ներկայացնի Հայաստանը, և նա ոչ միայն համաձայնեց, այլ նաև մարտական է տրամադրւած»,– ասաց նա։
Յարութիւնեանը աւելացրեց, որ ներկայացւած երգերից արժանիները կընտրի Գեղարւեստական խորհուրդը, իսկ գլխաւոր երգը կընտրւի քւէարկութեան միջոցով։«Սա առաջին անգամ չէ, որ այսպիսի ձևաչափ է ընտրւում»,– ասաց նա՝ յիշեցնելով, որ նոյն ձևով «Եւրատեսիլին» մասնակցել են Անդրէն, Սիրուշօն։
«Էմմին վաղուց է պատրաստ մասնակցելու։ Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանը պատւով կներկայացւի»,– նշեց Յարութիւնեանը։
Լրագրողները հետաքրքրւեցին երգչուհուց, թէ ինչո՞վ է պայմանաւորւած այս որոշումը՝ հաշւի առնելով անցած տարւայ իրադարձութիւնները։
«Պայմանաւորւածութիւնների մասին անիմաստ է խօսել։ Անցած տարի չեղաւ, ուրեմն այդպէս էր պէտք։ Համ էլ ես Գերմանիան աւելի շատ եմ սիրում»,– ասաց նա։
Յիշեցնենք, որ Էմմին մասնակցեց մրցոյթի նախընտրական փուլին, սակայն միաւորներով զիջեց Եւա Ռիվասին։ Այդ ժամանակ երգչուհին յայտարարել էր, որ «Հանրայինը» նրան խօսք էր տւել, որ նա կմասնակցի մրցոյթին։ Նա անգամ վիրաւորւել էր Ալեքսան Յարութիւնեանից։
«Ես երևի վիրաւորւած եմ եղել… այդ մրցութային խառը իրավիճակից յետոյ շատ հեշտ էր ինձնից լսել այդպիսի բաներ, ես յետ չեմ կանգնում իմ ասածներից, ես վիրաւորւած եմ եղել։ Բայց եթէ այսօր այստեղ եմ, ուրեմն ամէն ինչ մոռացել եմ, ուրեմն պատրաստ եմ»,– նշեց Էմմին։
Երգչուհին յաւելեց, որ ինքը նոյնքան մարտական է տրամադրւած, որքան անցած անգամ։ «Երբ խօսքը հայրենիքի մասին է, բոլորս պէտք է մոռանանք ամէն ինչ։ Ես ներակայացնում եմ եռագոյնը։ Մենք կանենք ամէն ինչ, որ մեր եռագոյնը բարձր ծածանւի Եւրոպայում»,– եզրափակեց նա։
Յիշեցնենք, որ «Եւրատեսիլ 2011» մրցոյթը կանցկացւի Գերմանիայում։

Tert.am

0 Պատգամ: