Հայերն ամերիկեան դատարանում 63 միլիոն

դոլար են պահանջում Ինջիրլիկ ռազմակայանի

հողատարածքի համար



Դեկտեմբեր 17, 2010 01:21
Հայերի Ցեղասպանութեան զոհերի երեք ժառանգներ, որոնք կորցրել են սեփականութիւնը Օսմանեան կայսրութեան փլուզման տարիներին, թուրքական կառավարութեան, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ «Ziraat Bankasi» բանկի դէմ դատական հայց են ներկացրել Լոս Անջելեսի դատարան: Նրանք պահանջում են բռնագրաւած հողերի, այդ թւում Ինջիրլիկ ռազմավարական ռազմակայանի տարածքի համար 63 միլիոն դոլար, հաղորդում է The Washington Post-ը.
Հայը ներկայացրել է փաստաբան Վարդգէս Եղինեանը: Նրա կինը պնդում է, որ պահպանւել են փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իր նախնին` մեծահարուստ Հայ մի հողատեր 1915-ին ստիպւած է եղել ընտանիքով լքել Թուրքիան` թողնելով տունը, հողատարածքները եւ ապահովագրական բիզնեսը:
Թուրքական դեսպանութիւնն ու հիւպատոսութիւնն առայժմ չեն մեկնաբանել փաստը:
Վարդգէս Եղինեանը նախկինում էլ Ցեղասպանութեան հետ կապւած բազմաթւ հայցեր է ներկայացրել, սակայն առաջին անգամ է այն ուղղւած թուրքական կառավարութեան եւ Թուրքիայի երկու հնագոյն բանկերի դէմ:
Փորձագէտները նշում են, որը հայցը պայմանաւորւած է Կալիֆոռնիայի Վճռաբէկ դատարանի այն որոշման հետ, որով Ցեղասպանութեան զոհերի ժառանգները փոխհատուցում են ստանում ապահովագրական ընկերութիւններից: Հայցում նշւում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի աւիաբազայի տարածքը վարձակալութեամբ տալուց մեծ շահոյթ ունի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: