Հովտամէջ գիւղի 7 բնակիչներ թունաւորման

ախտանիշներով տեղափոխւել

են հիւանդանոց.

Նրանցից մէկը մահացել է



Դեկտեմբեր 10, 2010 15:17
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ժամը 15:10-ի սահմաններում Ոստիկանութեան Էջմիածնի բաժին ահազանգ է ստացւել, որ Էջմիածնի հիւանդանոց են տեղափոխւել Արմաւիրի մարզի Հովտամէջ գիւղի Չարենցի-9 տան բնակիչները 7 հոգի` թունաւորման ախտանիշներով:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, ընտանիքի 8 անդամներից մէկը՝ 29-ամեայ Եուրա Սերյոժայի Նաւասարդեանը մահացել է, իսկ մնացած 7 հոգին՝ Գէորգ Նաւասարդեանը, Գայեանէ Արեւշատեանը, Խորէն Նաւասարդեանը, Վարդան Սիրեկանեանը, Կարէմ Մխիթարեանը, Սուրէն Նաւասարդեանը, Գիւլնարա Նաւասարդեանը, այս պահին գտնւում են բժիշկների հսկողութեան տակ: Նրանք բոլորը թունաւորւել են ջերմոցում աշխատանքներ կատարելու ժամանակ:
Վերոնշեալ հասցէ են ժամանել ոստիկանութեան Արմաւիրի մարզային վարչութեան եւ Էջմիածն բաժնի աշխատակիցները: Դէպքի վայրում է նաեւ Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Արմաւիրի քննչական բաժնի Էջմիածնի քննչական բաժանմունքի քննչական խումբը, որը քննչական գործողութիւններ է իրականացնում:
Թէ որն է եղել թունաւորման պատճառը՞, կպարզի նախաքննութիւնը։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: