Նազարբաեւը Ալիեւին հարցրել է

Ղարաբաղի մասին



Նոյեմբեր 30, 2010 21:54
Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում կքննարկւեն ձգձգւած հակամարտութիւնների խնդիրները, այդ թւում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս մասին «Նովոստի-Ադրբեջան» գործակալութեան հետ հարցազրոյցում տեղեկացրել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերիկ Պրիմբետովը։
Նա նշել է, որ վերջերս կայացած մերձկասպեան երկրների 3-րդ համաժողովի ընթացքում Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը քննարկւել է նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան հարցը։ «Յուսանք, որ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում այս բարդ հակամարտութեան ուղղութեամբ որոշ դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Բաքւում Ղազախստանի դեսպանը։
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացւի ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը՝ երկրների ղեկավարների մասնակցութեամբ։ Մի շարք հարցերի քննարկումից բացի անդրադարձ է կատարւելու նաեւ ԼՂ խնդրին։ Ինչպէս աւելի վաղ յայտնել է NEWS.am-ը, Հայաստանի նախագահն արդէն ժամանել է Աստանա։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: