‹‹Հայութեան իրաւունքներն ամրագրւած են

միջազգային իրաւական նորմերով

ու սկզբունքներով››



«Հայկական լեռնաշխարհը` հայութեան հայրենիքը, քաղաքակրթական, պատմամշակութային, իրաւական բոլոր առումներով Հայ ժողովրդի ազգային հարստութիւնն ու սեփականութիւնն է, և ոչ ոք իրաւունք չունի յաւակնել դրան»


‹‹Եթէ ճիշտ է, որ ուժն է ծնում իրաւունք, ապա իրաւունքն իր հերթին ուժ է ծնում››



Դեկտեմբեր 6, 2010թ. 09:37
Զեկոյցն ընթերցւել է նոյեմբերի 27-28-ին Ֆրանսիայի Մարսէյլ քաղաքում տեղի ունեցած Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովում:
Ողջունելով Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մաղթելով արդիւնաւէտ և արգասաբեր աշխատանք և գործունէութիւն անմիջապէս ուզում ենք կատարել հետևեալ հաստատագրումները.
1. Հայկական լեռնաշխարհը` հայութեան հայրենիքը, քաղաքակրթական, պատմամշակութային, իրաւական բոլոր առումներով Հայ ժողովրդի ազգային հարստութիւնն ու սեփականութիւնն է, և ոչ ոք իրաւունք չունի յաւակնել դրան: Մեր հայրենիքի տարածքները կարող են զաւթել, սակայն իւրացնել` չեն կարող, իրաւունք չունեն:
2. Հայ ժողովրդի իրաւունքների վերատիրացման իմաստով ռազմական, քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, մշակութային և այլ բաղադրիչների կողքին շատ կարևոր նշանակութիւն է ստացել իրաւական բաղադրիչը` գործօնը, որն ի դէպ, մարդկութեան պատմութեան վերջին 100-ամեակի ընթացքում կարևոր թռիչք է կատարել աշխարհում` միջպետական յարաբերութիւններում, որպէս ՄԱԿ-ի օրէնսդրական նախաձեռնութիւններ, որպէս ՄԱԿ-ի իրաւական սկզբունքներ ու նորմեր:
3. Չկայ հայութեան որևէ մի իրաւունք, որ ամրագրւած չլինի միջազգային իրաւական նորմերով և սկզբունքներով, մի շարք կոնվենցիաներով ու հռչակագրերով. ինչպէս օրինակ`‹‹Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի››, ‹‹Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման և դրա պատժի մասին››, ‹‹Պատերազմի և ցեղասպանութեան յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու››, ‹‹Միջոցներ որոնք պէտք է կիրառւեն ընդդէմ նոր պատերազմի քարոզիչների ու քարոզչութեան››, ‹‹Սուտ և նենգափոխւած տեղեկատւութիւն տարածելու արգելքի մասին››, ‹‹Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին›› և այլ կոնվենցիաներում ու հռչակագրերում:
Նոր ժամանակներում` նոր իրավիճակներին համապատասխան, ազատագրական պայքարում իրաւական բաղադրիչը պէտք է համարել առաջնային, որովհետև ինչպէս մեր յարգարժան հայրենակիցը Արա Պապեանն է ձևակերպել. ‹‹Եթէ ճիշտ է, որ ուժն է ծնում իրաւունք, ապա իրաւունքն իր հերթին ուժ է ծնում››:Այդպիսի ուժ է տալիս մեզ նաև Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերեալ, վճիռ, որն ի դէպ, անբեկանելի է, անժամանցելի և կատարման համար պարտադիր…
Յարգելի հայրենակիցներ, Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը ճիշտ ճանապարհի վրայ, ազատագրական պայքարի և մեր իրաւունքների վերատիրացման ճիշտ ուղիներից մէկն է ընտրել, սատարենք նրան, զօրացնենք նրան, համախմբւենք այդ նոր ուղու ու գաղափարի շուրջ և միասին ընթանանք մեր ազգային – պետական բոլոր իրաւունքների վերատիրացման, Հայաստանի տարածքային ամբողջականութեան հաստատման ճանապարհով…Ուժ, կորով, վճռականութիւն, իմաստութիւն և… յաղթանակ բոլորիս:


“Ուխտ Արարատի”, հայրենասիրական հասարակական նախաձեռնութիւն


27.11.2010թ.
ArmAr.am


0 Պատգամ: