Կրկին վտանգւում է ՀՀ ազգային

անվտանգութիւնը



Դեկտեմբեր 7, 2010թ. 14:00
Սանահինի լոկոմոտիւային դեպօն սահմանամերձ դեպօ է: Այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակութիւն: 90-ականներին Ադրբեջանի հետ չյայտարարւած պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարւում էին Հայաստանի բեռները տեղափոխել ադրբեջանցիներով բնակեցւած Մառնեուլի, Շուլավերի և Սադախլոյի ուղեմասերով, պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայութեամբ և նրանց նկատմամբ անհսկելիութեամբ, որի հետևանքով երկաթուղում պարբերաբար կատարւել են ահաբեկչական գործողութիւններ:
Հայաստանի բեռնափոխադրումները այդ իրավիճակում կատարւում էր բացառապէս Սանահինի լոկոմոտիվային բրիգադների և դեպօի աշխատակիցների ջանքերով:
Միայն 1994թ. Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի են ունեցել 23 ահաբեկչական գործողութիւն, որից 13–ը Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից յետոյ։
Ահաբեկչական գործողութիւնների ժամանակ պայթեցւել են ջերմաքարշեր, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատւածներ, կամուրջներ և բոլոր պայթեցումների հետևանքները արագ արձագանքման շնորհիւ վերացւել են Սանահինի դեպօի աշխատակիցների ջանքերով:
Վերացնելով Սանահինի դեպօն և նրա որոշակի գործառոյթները տալով Գիւմրիի դեպօին, «Հարաւկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարութիւնը տնտեսական նպատակայարմարութիւնից ելնելով, փաստօրէն, նւազագոյնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կանխարգելելու օպերատիւ միջամտութիւնից։
Դեպօի աշխատակիցներին առ այսօր «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարութիւնը կերակրում է սին խոստումներով, թէ, իբր, այդ տարածքում ինչ–որ արտադրամասի հիմնումը կապահովի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Իրականութիւնն այն է, որ այսօր չկայ այդ արտադրամասը և չկան համապատասխան աշխատատեղերը։
Ի՞նչ արձագանք են տւել և գործնական ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի պատկան մարմինները «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարութեան գործողութիւնների նկատմամբ։
Առ այսօր ՀՀ իշխանութիւնների մարտավարութիւնը եղել և մնում է լռութիւնը և իրավիճակին համակերպւելը։
Այնինչ, իրապէս, կրկին անգամ վտանգւում է ՀՀ ազգային անվտանգութիւնը։

Միայն 1994թ. Վրաստանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների ցանկ:


29.01.1994թ Սադախլօ-Այրում ուղեմասում պայթեցւել է մարդատար գնացքի 4 վագոն:
25.02.1994 թ. Շուլավեր-Սամեբա ուղեմասում պայթեցւել են երկու ջերմաքարշ:
26.02.1994թ. Սադախլօ-Այրում պայթեցւել է գծահատւած:
29.02.1994թ. Սադախլօ-Այրում ուղեմասում պայթեցւել է գնացք:
01.03.1994թ. Շուլավեր-Սադախլօ ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
02.03.1994թ. պայթեցւել է Խրամի երկաթուղային կամուրջը:
25.03.1994թ. պայթեցւել է Սադախլոյի երկաթուղային կամուրջը:
09.04.1994թ. Սադախլօ կայարանում պայթեցւել է մարդատար գնացք:
30.04.1994թ. Շուլավեր-Սադախլօ հատւածում պայթեցւել է երկու երկաթուղային կամուրջ :
06.05.1994թ.Մառնեուլի կայարանում պայթեցւել է մէկ ցիստեռն մազութ:


Զինադադարի ստորագրումից յետոյ


23.05.1994թ. 2577կմ–ում պայթեցւել է գնացք:
02.07.1994թ. 2558կմ–ում պայթեցւել է գնացք:
19.07.1994թ. Շուլավեր-Սադախլօ ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
20.07.1994թ. Սադախլօ կայարանում պայթեցւել է երկու ցիստեռն:
25.07.1994թ.Սադախլօ-Այրում հատւածում պայթեցւել է մէկ ցիստեռն:
10.08.1994թ. Պայթեցւել է Սադախլոյի երկաթուղային կամուրջը:
23.08,1994թ. Պայթեցւել է Խրամ գետի երկաթուղային կամուրջը:
26.08.1994թ.Սադախլօ-Շուլավեր ուղեմասում ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
28.08.1994թ. Շուլավեր-Սադախլօ ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
15.09.1994թ. Շուլավեր-Մառնեուլի ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
27-28.09.1994թ. Սադախլօ-Շուլավեր տեղամասում պայթեցւել է գծահատւած և գնացք:
04.11.1994թ. Այրում-Սադախլօ ուղեմասում պայթեցւել է գծահատւած:
10.12.1994թ. Այրում-Սադախլօ ուղեմասում պայթեցւել է գծահատած:
Բոլոր պայթեցումների հետևանքները վերացւել են Սանահինի դեպօի աշխատակիցների ջանքերով:


ArmAr.am

0 Պատգամ: