Թուրքերը ծառից ծառ թռչկոտող

կապիկների նման են.

Ստամբուլում յայտարարել է ամերիկացի պրոֆեսորը


Դեկտեմբեր 08, 2010 14:00
Ստամբուլի արդիւնաբերական պալատի կողմից կազմակերպւած 9-րդ արդիւնաբերական կոնգրէսին մասնակցող Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեէ, պրոֆ. Ռիկարդօ Հաուսմանը թուրքերի գործարար ջիղը գովերգելու համար հետաքրքիր համեմատութիւն է անցկացրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պրոֆեսորը իր խօսքում ընդծել է թուրքական արտադրանքի արտահանման ծաւալների ազդու չափերը եւ թուրքերին նմանեցրել ամէն տեղ թռչկոտող կապիկների։ Պրոֆեսորը շուկան նմանեցրել է ծառերի, իսկ թուրքերին` կապիկների, որոնք կարողանում են նւաճել շուկաները՝ ծառից ծառ թռչկոտելով։
«Դուք նման էք ամէն տեղ թռչկոտող կապիկների։ Որի համար ես ձեզ շնորհաւորում եմ»,-շեշտել է Հաուսմանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: