Ռոբերտ Քոչարեանը դատի է տւել

«Ժամանակ» օրաթերթին



Դեկտեմբեր 09, 2010 18:41
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դէմ` պարբերականին մեղադրելով Քոչարեանների բարի համբաւը արատաւորելու մէջ: «Ժամանակ»-ի գլխաւոր խմբագիր Արման Բաբաջանեանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ սա Քոչարեան ընտանիքի փորձն է ֆինանսապէս ծանր դրութեան մէջ դնել «Ժամանակ»-ին:
Նրա խօսքով, Ռոբերտ Քոչարեանը թերթում տպագրւած մի քանի նիւթերի վերաբերեալ պահանջել է հերքում, որոնք, Բաբաջանեանի հաւաստմամբ, տպագրւել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրւած յիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրւել է հրապարակման բովանդակութիւնը, Քոչարեան ընտանիքը համարել է իր բարի համբաւին հասցւած կրկնակի վնաս:
«Ես արդէն մի քանի փաստաբան եմ հրաւիրել, ուզում ենք հասկանալ, թէ ինչ հիմքով են իրենք համարում, որ իրենց համբաւին վնաս է հասցւել: Դա գործով որեւէ կերպ չի երեւում: Մենք մեր առարկութիւններն արդէն սկսել ենք նախապատրաստել»,-նշեց «Ժամանակ»-ի խմբագիրը՝ յաւելելով, որ այդ առարկութիւնները մինչեւ յունւարի 20-ը պէտք է ներկայացւեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: