Sunday, December 12, 2010

ԱՄՆ վերաքննիչ դատարան

ԱՄՆ վերաքննիչ դատարան.-

Հայերի պահանջները սահմանադրական են և չեն

հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականութեանը



13:06 • 11.12.10
ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը, վերանայելով անցած տարի կայացրած իր որոշումը, չեղեալ է յայտարարել այն։ Այս մասին տեղեկացնում են ամերիկեան լրատւամիջոցները։
ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կողմից 2009թ. կայացւած որոշումը վերանայելու խնդրանքով դատարան էին դիմել Ամերիկայի Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբը (ANCA), Ամերիկայի Հայ փաստաբանների ասոցիացիան, Զորեան ինստիտուտը, Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան։ Առանձին խնդրագրերով դատարան էին դիմել նաև հայամէտ կոնգրէսական Ադամ Շիֆը և EarthRights International կազմակերպութիւնը։
Յիշեցնենք, որ 2009թ. ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը բեկանում էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսւած իրաւունքներին վերատիրանալու համար օտար ընկերութիւնների դէմ դատական գործեր յարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրէնքը:
ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշումը հիմնաւորել էր հետևեալ կերպ. «Յիշեալ օրէնքը հակասահմանադրական կերպով միջամտում էր երկրի արտաքին քաղաքականութեանը»։
2000թ. Կալիֆոռնիայի կոնգրէսը օրէնք էր ընդունել, որով ճանաչել էր 1915թ. ցեղասպանութեան ենթարկւածների ժառանգների` կեանքի ապահովագրութեան շրջանակներում համապատասխան ապահովագրական ընկերութիւններից փոխհատուցում պահանջելու իրաւունքները:
Նշենք նաև, որ թրքական մամուլն այդ որոշումը որակել է «սկանդալային»։


Tert.am

0 Պատգամ: