«Կոսզովոն Արցախեան հակամարտութեան

համար նախադէպ է»


«Բոլոր փաստաթղթերը, խորհրդային շրջանի նամակագրութիւնը ցոյց է տալիս, որ խորհրդային ժամանակների Ադրբեջանի իշխանութիւնը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպէս սուբյէկտ, որն ունի ինքնորոշւելու իրաւունք»




Դեկտեմբեր 12, 2010թ. 15:00

Երէկ տեղի է ունեցել Կոզովոյի անկախութեան հռչակագրի իրաւաչափութեան հիմնախնդրին նւիրւած «Արցախի ինքնորոշման իրաւական ասպեկտներ. Կոզովոյից առաջ և յետոյ» թեմայով համաժողովը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի խորհրդական Վիգէն Սարգսեանը ելոյթ ունենալով յայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համատեքստում դիտարկւել է որպէս ինքնորոշման իրաւունք ունեցող սուբյէկտ: Բոլոր փաստաթղթերը, խորհրդային շրջանի նամակագրութիւնը ցոյց է տալիս, որ խորհրդային ժամանակների Ադրբեջանի իշխանութիւնը ԼՂՀ ժողովրդին ճանաչել է որպէս սուբյէկտ, որն ունի ինքնորոշւելու իրաւունք: Ադրբեջանի ներկայիս իշխանութիւնները ճանաչում են այդ իրաւունքը` ԼՂՀ-ին առաջարկելով ինքնորոշւելու իրաւունք, բայց Ադրբեջանի կազմում», -իր ելոյթում յաւելեց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Անդրադառնալով Կոզովոյի և Ղարաբաղի հարցերի նմանութեանը կամ տարբերութեանը, Սարգսեանն ասաց. «Շատ է խօսւում այն մասին, որ Կոզովոն Ղարաբաղեան հակամարտութեան համար նախադէպ է: Ես պատրաստ եմ ստորագրել այդ խօսքերի տակ: Այս պարագայում կարելի է յիշել Լև Տոլստոյի խօսքերը, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են նոյնկերպ, իւրաքնաչիւր դժբախտ ընտանիք, դժբախտ է իւրովի: Դա կարելի է կիրառել նաև ժողովուրդների ինքնորոշման ու երկրների բաժանման դէպքում, չէ որ այդ պրոցեսը նման է ընտանիքների ամուսնալուծութիւններին»:
Նրա խօսքով, բոլոր հակամարտութիւնները և ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի արտայայտումը տարբեր են և ունեն իրենց առանձնայատկութիւնները:



ArmAr.am

0 Պատգամ: