Ադրբեջանի պատմաբանները խճճւել են իրենց իսկ

ձեռքով կեղծւած պատմութեան սարդոստայնում

ԻՆՉՊԷՍ «ԻՆՔՆԱԾՆՒԵՑ»՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ


«Ադրբեջան» կոչւող պետութիւնը աշխարհի երեսին առաջին անգամ յայտնւել է 1918 թւականին: Այդ արհեստածին պետութեան ստեղծողը հէնց Թուրքիան է` ուստիև շարունակում է ջանադրաբար ամուր կանգնած մնալ իր իսկ ստեղծած պետական միաւորի թիկունքին»


«Բաքւի իշխանութիւնները մեծ եղբօր թելադրանքով հնչեցնում են իրանական Ադրբեջանը ձեռք գցելու ակնարկներ: Խեղաթիւրելով պատմութիւնը ադրբեջանական են յայտարարւում իրանական քաղաքները` Արդաբիլը, Ուրմիան, Մարաղան, իսկ Թաւրիզը հռչակում իրենց «մեծ մայրաքաղաք»»


Դեկտեմբեր 13, 2010թ. 09:30
Թուրք իշխանաւորները ոչ միայն յաճախ յայտարարում են Թուրքիա-Ադրբեջան «Մէկ ազգ երկու պետութիւն» լինելու մասին, այլև նոյնպիսի փութաջանութեամբ ընդգծում են, թէ. «1918թ. ի վեր Թուրքիան եղել է ու կլինի Ադրբեջանի կողքին»:
«Եղբայրասիրութեան» նման «ջերմ» դրսևորումներով թուրք ղեկավարները կամայ, թէ ակամայ փաստում են պատմական երկու ճշմարտութիւն. նախ, որ «Ադրբեջան» կոչւող պետութիւնը աշխարհի երեսին առաջին անգամ յայտնւել է 1918 թւականին: Եւ երկրորդ, այդ արհեստածին պետութեան ստեղծողը հէնց Թուրքիան է` ուստիև շարունակում է ջանադրաբար ամուր կանգնած մնալ իր իսկ ստեղծած պետական միաւորի թիկունքին:
Պատմութիւնը յուշում է, որ արհեստածին պետութիւնները ստեղծւում են յատուկ նպատակներով. լինելով ազգային, կրօնական աւանդոյթներից զուրկ, դրանք յաջողութեամբ կատարում են իրենց վերապահւածքաղաքական խամաճիկի դերը` ծառայելով այս կամ այն հզօր պետութեան հեռահար նպատակներին:
Նման արհեստածին պետական միաւոր է և անցած դարասկզբին Օսմանեան Թուրքիայի կողմից ստեղծւած հարևան Ադրբեջանը, որը 1918 թ. Նուրի փաշայի գլխաւորած թուրքական բանակի` դէպի Անդրկովկաս ներխուժման ծնունդ էր: «Ադրբեջան» կոչւած արհեստածին պետական միաւորի ի յայտ գալը յուշում է Օսմանեան Թուրքիայի տարածաշրջանային հեռահար ծրագրերի մասին…
Այդ արհեստական պետութեան ստեղծումը ժամանակին գայթակղեց նաև Մեծ Բրիտանիային: Վերջինիս հաշւարկով այդ երկիրը կարող էր դառնալ տարածաշրջանում իրենց քաղաքական և տարածքային շահերի սպասարկուն: Ահա թէ ինչու թուրքական բանակի նահանջից յետոյ, փաստօրէն, այստեղ սկսում են իշխել բրիտանացիները, որոնք էլ դարձան այդ երկրի առաջին ֆինանսիստները: Ի դէպ, հէնց բրիտանացիների օգնութեամբ և թուրք սպաների աջակցութեամբ ստեղծւեց ադրբեջանական բանակը, որն էլ սկսեց իր արիւնակլի յարձակումները հայակական բնակավայրերի վրայ:
«Ադրբեջան» կոչւած արհեստածին միաւորը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու տեսանկիւնից օգտակար թւաց նաև բոլշևիկեան Ռուսաստանին: Խորհրդայնացումից յետոյ Կենտրոնը քաղաքական առումով նպատակայարմար համարեց պահպանել «Ադրբեջան» անւանումը, քանզի Ռուսաստանը ևս, յանձինս այս սինթետիկ միաւորի, տեսավ այն քաղաքական խաղաքարտը, որը անհրաժեշտութեան դէպքում կարող էր օգտագործւել հարևան Իրանի դէմ` որոշակի քաղաքական ու տարածքային յաւակնութիւններ դրսևորելու համար: Միւս կողմից, բոլշևիկներն Ադրբեջանը դիտեցին որպէս հարևան թրքալեզու ազգերի վրայ իրենց ազդեցութիւնը տարածելու լաւագոյն գործիք:Այսպիսով, «Ադրբեջան» կոչւող արհեստական պետութիւնը ստեղծւեց թրքա-բրիտանա-բոլշևիկեանխարդաւանքների արդիւնքում և այդ տերութիւնների կողմից տարածաշրջանում սեփական ազդեցութեան գօտու ստեղծման նպատակներով:
Իսկ ովքե՞ր էին այդ երկրի բնակիչները: Ընդհանրապէս, ներկայիս Ադրբեջանի տարածքում երբէք էլ միասնական էթնիկ խմբեր չեն ապրել: Հիմնական զանգւածը քոչւոր ցեղերն էին, որ կոչւում էին թաթարներ, և միայն բոլշևիկեան իշխանութեան տարիներին սրանք անցան նստակեցութեան: Հէնց Խորհրդային տարիներին էլ սկիզբ առաւ «ադրբեջանցի» ինքնանւանւող «ազգի» ձևաւորման գործընթացը:Խորհրդային Ադրբեջանի ղեկավարութեան հրահանգով գիտնականների մի ստւար խումբ լծւեց «ադրբեջանցի նոր ազգի» վերաձևման, նրա պատմութեան կերտման դժւարին գործին: Հետագայում Հայր Ալիևի անմիջական վերահսկողութեամբ էր տքնում ոչնչից պատմութիւն յօրինող, յայտնի պատմագող Զիա Բունիաթովը…
Զուգահեռ ընթանում էր ուծացման քաղաքականութիւն, ադրբեջանացւում էին ոչ միայն թրքախօս ցեղերը, այլև միւս ժողովուրդները` իրանախօս թաթերը, թալիշները, ինչպէս նաեւ քրդերը, հիւսիսային շրջաններում բնակւող աւարները, լազերը եւ լեզգինները, քրիստոնեա ուդիների զգալի մասը: Վերջիններս բռնի կերպով դաւանափոխ էին արւում:
«Ադրբեջան» պետութիւն ու քոչւորից էլ «ադրբեջանցի» ազգ էր «ձուլւում» հարևան հնագոյն ժողովուրդների պատմութեան ու մշակոյթի հաշւին: Ադրբեջանցի պատմագողերի գրոհն ուղղւեց դէպի հայկականն ու իրանականը:Նորաստեղծ այդ պետական միաւորմանը «Ադրբեջան» անունով կնքելը եղել է երիտթուրքերի մտայղացումը: Եւ դա ինքնանպատակ չէր: «Ադրբեջան» աշխարհագրական տերմինը վերցւեց Պարսկաստանի Ադրբեջան լայնածաւալ շրջանի անունից: Անւան ընտրութեան հեռահար նպատակն էր հետագայում արհեստածին այդ երկրին` Իրանի տարածքում գտնւող իրանական Ադրբեջանը միացնելը: Եւ այսօր, ինչպէս յայտնի է, Թուրքիան, Ադրբեջանի միջոցով, Իրանի նկատմամբ դրսևորում է տարածքային յաւակնութիւններ:
Բաքւի իշխանութիւնները մեծ եղբօր թելադրանքով հնչեցնում են իրանական Ադրբեջանը ձեռք գցելու ակնարկներ: Խեղաթիւրելով պատմութիւնը ադրբեջանական են յայտարարւում իրանական քաղաքները` Արդաբիլը, Ուրմիան, Մարաղան, իսկ Թաւրիզը հռչակում իրենց «մեծ մայրաքաղաք»: Եւ այսպէս, «Մեծ Ադրբեջան» յորջորջւող այդ թւացեալ պետութեան սահմանների մէջ ադրբեջանցի պատմագողերը ներառել են Իրանի 9-ը նահանգները, Ուրմիոյ լիճը, արևմուտքից` Հայաստանի գրեթէ ողջ տարածքը, հիւսիս-արեւմտեան կողմից`Վրաստանի արեւելեան եւ հիւսիսից` Դաղստանի հարաւային հատւածները:
Քոչւորն իր «ազգ դառնալու» ճանապարհին մոլագար արշաւ սկսեց հազարամեակների պատմութիւն ունեցող Հայ ժողովրդի մշակոյթի, պատմութեան ու տարածքների վրայ: Բոլշևիկների ձեռքով Ադրբեջանին անօրինաբար բռնակցւած Հայոց Արցախում ու Նախիջևանում համատարած ոչնչացւում կամ ադրբեջանացւում էր հայկական մշակոյթը: Բարբարոսութեան վերջին դրւագը ադրբեջանցի զինւորների ձեռքով Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր…Իրենց «ծննդաբանութիւնը» մինչև դարերի խորքը հասցնող ադրբեջանցի-քոչւորներն այսօր իրաւունք ենվերապահում յայտարարել, թէ` «շումերների, մարերի ու Մեծ Հայքի պատմութեան ժառանգորդներն են»: Մինչ հայերս մեծահոգաբար լռում ենք, քոչւորն էլ աւելի է զարկ տալիս սեփական երևակայութեանը: Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը վերջերս տարածեց իր հերթական անհեթեթութիւնը, թէ «ներկայիս Հայաստանը, որը քարտէզի վրայ անւանւում է Հայաստանի Հանրապետութիւն, բնիկ ադրբեջանական հող է: Լեռնային Ղարաբաղը մեր հայրենի, պատմական հողն է: Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել և ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում ու յարակից տարածքներում: Ներկայիս հայկական պետութիւնը կազմաւորւել է պատմական ադրբեջանական հողերում: Երևանի խանութիւնը, Զանգեզուրի մախալը մեր պատմական հողերն են»: Իսկական զաւեշտ:
Որդի Իհլամի հիւանդ երևակայութեանը արժանի հակահարւած տւեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն իր յայտնի ելոյթում. «Հիւանդ երևակայութիւնը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնէական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակւում են ադրբեջանական: Աւելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնէութիւն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախօսը. «Մէկ ազգ, երկու պետութիւն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մէկ ազգ են, բայց ապրում են երկու պետութեան մէջ: Հինգ րոպէ յետոյ ասում են, որ իրենք թուրք չեն, աւելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղւան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատեանները վառել են, եղել են աղւան և կառուցել են քրիստոնէական ճարտարապետութեան գլուխգործոցներ, որոնք բոլորը իւրացւել են հայերի կողմից, յետոյ փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Յետոյ աշխարհի առաջին քրիստոնեա-աղւան-ադրբեջանցիները փոխել են իրենց հաւատը և դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաև այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպատականի օրինական տէրը...»:
Ադրբեջանի կեղծարար պատմաբանները խճճւել են իրենց իսկ ձեռքով գործւած պատմութեան սարդոստայնում ու մինչ օրս չեն կարողանում գոնէ իրենց համար յստակեցնել` ադրբեջանցի ինքնանւանւող հանրութիւնն ի՞նչ ծագում ունի` թուրքակա՞ն է, իրանակա՞ն, աղւանական՞, թէ՞…Կովկասում յայտնւած այս քոչւոր տարրը, որին անցած դարասկզբի քաղաքական իրավիճակների թելադրանքով բաժին ընկաւ «ազգ» դառնալու պարտադրանքը, մինչ օրս տառապում է ազգային ինքնագիտակցութեան թերարժէքութիւնից: Իսկ թերաժէքութիւնը, ինչպէս արձանագրում են հոգեբանները, ծնում է ագրէսիվութիւն: Ահա թէ ինչու Հայի ստեղծածն ու արարածը զաւթելուն զուգահեռ Ադրբեջանի իշխանութիւնները հակահայկականութիւնը վերածել են ազգային գաղափարախօսութեան ու զբաղւած են հայերիս նկատմամբ ատելութիւն ու թշնամանք քարոզելով:
Այսօր էլ նոյնպիսի մոլագարութեամբ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ու պատմական արժէքների կողոպուտը, ու կշարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ չի պայթել արհեստածին փուչիկը, աշխարհին ապացուցելով, որ քաղաքական շահերի նպատակով ստեղծւած արհեստական պետութիւնների գոյութիւնը կարճատև է, քանզի ազգն ու պետութիւնը ձևաւորւում են դարերի ընթացքում` բնական ու բանականոն գործօնների ազդեցութեամբ, սեփական մշակոյթով ու սովորոյթներով:


ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ
ArmAr.am



0 Պատգամ: