Էլթոն Ջոնը Մեկնում է Մոսկւա



22:06 • 12.12.10
Այս կիրակի Մոսկւայի Crocus City Hall բեմում բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հանդէս կգայ նոր շօուով։ Այս մասին «Ռիա նովոստիին» յայտնել է համերգի կազմակերպիչ Мельница համերգային գործակալութեան ներկայացուցիչ Ելենա Մասլովան։
«Էլթոն Ջոնը ժամանում է նոր ծրագրով, որի ժամանակ դուէտով հանդէս կգայ հարւածայի գործիքների յայտնի երաժիշտ Կուպերի հետ։ Նրանք կներկայացնեն Ջոնի հին ու նոր երգերը՝ շեշտը սակայն հարւածային գործիքների վրայ դնելով»,– յայտարարել է Մասլովան։ Նա նաև յայտնել է, որ համերգը կտևի 2,5 ժամ։
Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ «Ռուսաատանում Էլթոն Ջոնին անհաւատալիօրէն սիրում են և այս անգամ, ինչպէս միշտ, անշլագ է»։
Նշենք, որ Էլթոն Ջոնը Ռուսաստանում յաճախակի է լինում. առաջին անգամ Մոսկւայում և Սանկտ Պետերբուրգում Էլթոն Ջոնը հանդէս է եկել 1979 թ, իսկ վերջին անգամ նա Ռուսաստանի մայրաքաղաքում եղել է անցած գարնանը՝ իր Red Piano շօուով։


Tert.am

0 Պատգամ: