«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՅ ՕԲՅԷԿՏ»



WikiLeaks կայքէջում հրապարակւած մի փաստաթղթի համաձայն` Հայաստանում չկայ որեւէ օբյէկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկիւնից:
Կայքէջը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռւած այն օբյէկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիւանագէտների գնահատմամբ, կենսական են ամերիկեան ազգային շահերի տեսանկիւնից:
Ցանկը ընդգրկում է նաւթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգոյցներ եւ այլ օբյէկտներ: Ըստ այդ հրապարակման` 2009 թւականի փետրւարին ԱՄՆ-ի Պետ–դեպարտամէնտը հրահանգել է արտերկրում գտնւող ամերիկեան դիւանագիտական ներկայացուցչութիւններին` կազմել Միացեալ Նահանգների ազգային շահերի համար կենսական օբյէկտների ցանկը, ինչը եւ արւել է:
Հայաստանի հարեւան երկրներում առկայ օբյէկտներից նշւած են Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով անցնող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նաւթամուղը, Բաքւի մօտ գտնւող Սանգաչալի նաւթային տերմինալը, Թուրքիայում` Բոսֆորի նեղուցը, Իրանում` Հորմուզի նեղուցը:

«Ազատութիւն»
«Ա+1»

0 Պատգամ: