ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԶԷՆՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ



The Guardian օրաթերթը դեկտեմբերի 6-ին հրապարակել է մի յօդւած Wikileaks-ի վերաբերեալ: Ըսդ դրա, ԱՄՆ յամառ պայքար է մղում սպառազինութիւնների հոսքը Արևելեան Եւրոպայից դէպի Միջին Ասիայի տեռորիստական խմբաւորումներ և անկայուն երկրներ կանխման համար:
Wikileaks ցոյց է տալիս, է ինչպէս են ԱՄՆ պաշտօնեաները փորձում միջամտել զէնքի միջազգային գործարքների մէջ, որոնցում ընդգրկւած են Ուկրաինան, Բուլղարիան, Հայաստանը և Չինաստանը, որոնք զէնք են վաճառում Իրաքում, Իրանում, Եմէնում և Հարաւային Սուդանում իրենց յաճախորդներին:
Մտահոգութիւններ կային կապւած Բուլղարիայի դերի հետ, երբ այն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատւիրեց Հայաստանում հաւատարմագրւած դիւանագէտներին բողոքել Բուլղարիայից եկող զէնքի կապակցութեամբ, որն օգտագօրծւել էր Իրաքում ԱՄՆ ուժերի դէմ:
ԱՄՆ պաշտօնեաները յանդիմանեցին Հայաստանի պաշտպանութեան նախարարին այն բանի համար, որն նա անձնապէս աջակցել էր 100 Բուլղարական արտադրութեան RPG-22 հակատանկային հրթիռներ և աւտոմատ ատրճանակներ Իրանին մատակարարելու գործին: Դրանց մօտ 10 % շիա զօրքերի մօտից առգրաււել էր 2008 թ. Իրաքում: Չնայած Հայաստանի կառավարութեան հաւաստիացումներին, որ բուլղարական զէնքերը կարող էին օգտագործւել միայն Հայաստանում, Իրաքում ԱՄՆ ուժերը առգրաւել են 2 միաւոր զէնք, որոնց սերիական համարները համապատասխանում էին Հայաստանում վաճառւած զէնքերի համարների հետ: "ԱՄՆ չի հանդուրժում, երբ իր ընկերները ծառայում են որպէս անօրինական օղակ Իրանի` զէնքի գնման համար։


«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: