Պաշտպանութեան Նախարուրութիւն.–

Ադրբեջանը սահմանափակում է

գերիների վերադարձման հարցում

Կարմիր Խաչի աշխատանքները



Դեկտեմբեր 21, 2010 17:21
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող յանձնաժողովի նիստ` յանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորութեամբ:
ՊՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ նիստի ընթացքում քննարկւել են 2010 թւականին կատարւած աշխատանքները եւ 2011 թւականի աշխատանքային պլանը:
ՀՀ գերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղւող յանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նոյնքան պատրաստակամութիւն եւ վճռականութիւն:
Կարեւորելով գերիներին ու անյայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման անհրաժեշտութիւնը` յանձնաժողովի անդամները նշել են, որ Մանւէլ Սարիբէկեանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառւած խոշտանգումները, ինչպէս նաեւ Արթուր Բադալեանի գերութեան մէջ գտնւելը մէկ ու կէս տարի ուշացումով հաստատելը վկայում են այն մասին, որ ադրբեջանական իշխանութիւնները սահմանափակում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Բաքւի գրասենեակի աշխատանքները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: