Ես դատարկ ձեռքով չեմ վերադարձել Հայաստան.

Էմմին՝ իր ծրագրերի մասին


17:01 • 12.12.10
«Վերջերս եմ վերադարձել, և վերադարձել եմ մեծ բազայով, ձեռքերս դատարկ չեմ վերադարձել հայրենիք»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց Էմմին՝ խօսելով իր ստեղծագործական ծրագրերի մասին։
Երգչուհին մօտ մէկ տարի ստեղծագործում էր արտասահմանում։
Այսպիսով, 2011թ. Յունւարի 30 և 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անւան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանայ Էմմիի մենահամերգը։
Համերգին կմասնակցեն ԱՄՆ–ից ժամանած երաժիշտներ, կլինի կենդանի հնչողութիւն։
Երգչուհին նշեց, որ այս ժամանակահատւածում նա ձայնագրել է նաև նոր ձայնասկաւառակ։
«Էլի շատ–շատ լաւ բաներ եմ հետս բերել, այդ թւում նոր տեսահոլովակ, որը հաշւած օրերի ընթացքում արդէն եթերում կլինի»,– ասաց նա։
Լրագրողները նկատեցին, որ կտրուկ փոխւել է նաև Էմմիի տեսքը։ «Սա երևի նոր վերադարձ կարելի է անւանել։ Երկար բացակայելուց յետոյ ես ուզում էի լաւ վերադառնալ, ամէն ինչ փոփոխւած»,– ասաց երգչուհին։

Tert.am

0 Պատգամ: