«Աշխարհի ամենազզւելի ժողովուրդը

թուրքերն են»


Դեկտեմբեր 8, 2010թ. 13:37
Նոյեմբերի 28-ին Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսը , պատասխանելով հաղորդավարի հարցին, ֆլամանդական հանրային հեռուստատեսութեան էկրանից ասել էր. «Աշխարհի ամենազզւելի ժողովուրդը թուրքերն են»: Նրա այս խօսքերը բուռն հակազդեցութիւն էին առաջ բերել ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Բելգիայի թուրքական համայնքում: Հակազդեցութիւնը մեղմելու հրամայականը ստիպել է Պոմանսին հրապարակաւ յայտարարել. «Եթէ ասածներս, անկախ իմ ցանկութիւնից, վիրաւորել են Բելգիայի թրքական համայնքին, ապա ես ներողութիւն եմ խնդրում»:
Այս ամէնին անդրադարձել էինք «Ազգի» դեկտեմբերի 4-ի համարում: Ինչպէս երեւում է, խորհրդարանի նախագահի ներողութիւնը չի զսպել թուրքերի զայրոյթը, որ նա, ինչպէս դեկտեմբերի 7-ին վկայել է թրքական հանրային հեռուստատեսութիւնը, դարձել է սպառնալիքների թիրախ եւ ապաւինել Բելգիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջիին: Այդ փաստը թուրքական հանրայինին արած յայտարարութեամբ հաստատել է դեսպանը. «Թէեւ ինքը ցաւում է արարքի համար, սակայն Թուրքիայից նրան սպառնալից նամակներ են ուղարկում, այդ իսկ պատճառով օգնութեան խնդրանքով մեզ է դիմել»:

Հ. Չ. «Ազգ»
Armar.am

*** Ես չեմ կարող ընդունել այնպիսի մի ասացւածք, որը վիրաւորում է մի ամբողջ ժողովրդի զգացումները։ Փոխարէնը ես կասէի կան մարդկային ամբոխային հաւաքականութիւններ, որոնք զզւելի են։ Վարդան

0 Պատգամ: