Աստանայում ԼՂ հակամարտութեան

վերաբերեալ յայտարարութիւն ընդունւեց



15:36 • 01.12.10
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպէս նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ յայտարարութիւն են տարածել, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնել Հելսինկեան եզրափակիչ ակտի հիման վրայ։ ԵԱՀԿ պաշտօնական կայքում տեղադրւած յայտարարութեան տեքստում ասւում է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ առաւել վճռական ջանքեր գործադրելու ժամանակը։
«Պատւիրակութիւնների ղեկավարները համաձայնել են, որ խաղաղ կարգաւորումը կայունութիւն և անվտանգութիւն կբերի, և դա միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտութիւն ապահովելու համար»,- ասւում է յայտարարութիւնում։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնել միջազգային իրաւունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի, ինչպէս նաև 2009 թ. յուլիսի 10–ին Ակվիլայում և 2010 թ. յունիս 26–ին Մուսկոկում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած յայտարարութիւնների հիման վրայ»,- նշւում է յայտարարութիւնում։
ԵԱՀԿ համանախագող երկրները նաև իրենց աջակցութիւնն են խոստացել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործում անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։
Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել նոր էնեգիայով կենտրոնանալ հարցերի վրայ, որոնք առկայ են Հիմնարար սկզբունքներում և համանախագներին պատւիրել են շարունակել աշխատանքը հակամարտութեան կողմերի միջև՝ այդ ջանքերին օժանդակելու համար։


Tert.am

0 Պատգամ: