Ռոնալդինիոն պատրաստւում է նշանւել
12:09 • 10.12.10
Իտալացի մոդել Սառա Տոմազին և «Միլանի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինիոն արդէն երկու ամիս է՝ ռոմանտիկ յարաբերութիւնների մէջ են: Զոյգին նկատել են վերջերս Միլանի ակումբներից մէկում, երբ Ռոնալդինիոն վերցրել է աղջկայ հեռախօսահամարը և խոստացել զանգել: Այս մասին յայտնում է armsport.am-ը։
Ինքը՝ Տոմազին, պատմել է, թէ ինչպէս է ծանօթացել ֆուտբոլիստի հետ: «Մենք միասին ենք արդէն երկու ամիս: Մենք հանդիպեցինք ամռանը երեկոյթի ժամանակ, և մեր միջև կայծ բռնկւեց: Հնարաւոր է՝ շուտով նշանւենք»:
Ռոնալդինիոյի մասին Սառան հիացմունքով է խօսել: «Նա լաւագոյնն է, որին ես կերազէի հանդիպել: Նա հմայիչ է, իսկապէս հոյակապ անձնաւորութիւն է: Նրա հետ ես ինձ շատ լաւ եմ զգում»,- աւելացրել է նա:

Tert.am

0 Պատգամ: