Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում

քննարկւել է նորագոյն սպառազինութեան

ձեռքբերման խնդիրը



Դեկտեմբեր 12, 2010 20:19
Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանը երէկ դեկտեմբերի 11-ին հրաւիրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ:
Նախագահի մամուլի գրասենեակից յայտնում են, որ քննարկւել եւ հաւանութեան է արժանացել «ՀՀ սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինւած ուժերում իրականացւող միջնաժամկէտ պլանաւորման աշխատանքների արգասիքներից մէկը եւ մշակւել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանութեան ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդիւնքների հիման վրայ: Ծրագիրն ուղղւած է ՀՀ անվտանգութեան ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:
Նիստում նշւել է, որ նորագոյն սպառազինութեան ձեռքբերման արդիւնքում զգալիօրէն կբարձրացւի ՀՀ զինւած ուժերի մարտունակութիւնը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաեւ ՀՀ ռազմական անվտանգութիւնը միջնաժամկէտ և երկարաժամկէտ հեռանկարում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: