‹‹Մենք չպէտք է թոյլ տանք, որ իւրացւեն

դարերով ստեղծած մեր արժէքները››


«Արևմտեան Հայաստանի հայերս, որպէս բնիկ ժողովուրդ, գոյութիւն ունենք,

հետևապէս, միայն մենք ենք իրաւասու օգտւել բնիկ ժողովուրդներին

վերապահւած իրաւունքներից»



Դեկտեմբեր 9, 2010թ. 09:53

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 6-ից-10-ը Ժընևում տեղի է ունենում ՄԱԿ-ի Մտաւոր սեփականութեան, գէնետիկ ռեսուրսների, աւանդական գիտելիքների ու բանահիւսութեան միջկառավարական յանձնաժողովի 17-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին ակտիւօրէն մասնակցում է Միաւորւած Ազգերի Կազմակերպութիւնում գրանցւած Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի պատւիրակութիւնը` Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխաւորութեամբ:
Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը մի շարք ելոյթներ է ունեցել, ներկայացնելով` որպէս բնիկ ժողովուրդ Արևմտեան Հայաստանի հայերի դիրքորոշումները: Ներկայացւել են առաջարկութիւններ մի շարք յօդւածների առնչութեամբ:
Ժընևից Արմենակ Աբրահամեանը ArmAr.am-ին տեղեկացրեց, որ նիստին մասնակից պետութիւնների ներկայացուցիչները պնդել են, թէ բնիկ ժողովուրդները միայն տւեալ պետութեան թոյլատւութեամբ կարող են իրացնել իրենց իրաւունքները: Հակադարձ ելոյթով հանդէս գալով Ա. Աբրահամեանը յայտարարել է.‹‹Հայերը որ այդ տարածքների բնիկ ժողովուրդն են, ունեցել են իրենց պետականութիւնը: Արևմտեան Հայաստանի հայերս, որպէս բնիկ ժողովուրդ, գոյութիւն ունենք, հետևապէս, միայն մենք ենք իրաւասու օգտւել բնիկ ժողովուրդներին վերապահւած իրաւունքներից: Մենք չպէտք է թոյլ տանք, որ իւրացւեն դարերով ստեղծած մեր մշակոյթը, պատմութիւնը, մեր արժէքները››:
Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգայի Խորհրդի նախագահը հանդէս է եկել յայտարարութեամբ, առաջարկելով` ընդունել յատուկ կոնվենցիա, որով հետայսու պաշտպանւած կլինեն բնիկ ժողովուրդների մշակոյթը, գէնետիկ ռեսուրսները, բանահիւսութիւնը: ‹‹Կոնվենցիայի ընդունումը խիստ կարևոր է, քանզի վերջինիս կատարումը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետութիւնների կողմից: Նրանք պարտաւոր են յարգել այդ կոնվենցիաները, հակառակ դէպքում բնիկ ժողովուրդներն իրաւունք ունեն դիմել միջազգային դատարան` սեփական իրաւունքները պաշտպանելու համար»:


ArmAr.am

0 Պատգամ: