Տիեէզերքից էլ տեսանելի է Ջուղայի

բարբարոսութիւնը



Դեկտեմբեր 10, 2010թ. 15:47
“Գիտութեան զարգացման ամերիկեան ասոցիացիան” (AAAS) իր կայքում տեղադրել է յօդւած, որում կազմակերպութեան մասնագէտները տիէզերքից արւած լուսանկարների միջոցով ներկայացնում են Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման փաստը Ադրբեջանի կողմից :
Կազմակերպութեան մասնագէտները համեմատել են 2003 և 2009 թւականներին գերեզմանատան` տիէզերքից արւած լուսանկարները, որի արդիւնքում եզրայանգման են եկել, որ բոլոր խաչքարերն այնտեղ այժմ ոչնչացւած են: Առկայ են վկայութիւններ, որ գերեզմանատան տարածքում կատարւել են լայնամասշտաբ աւերումներ և ձևափոխութիւններ: «Խաչքարերը ոչնչացւել են հող փորող սարքաւորումների միջոցով»,- եզրայանգում է Սիւզան Վոլֆինբարգերը, որը կազմակերպութեան կողմից իրականցւող «Տիէզերագիտական տեխնոլոգիաները և մարդու իրաւունքները» ծրագրի առաջաւոր մասնագէտներից մէկն է:


ArmAr.am

0 Պատգամ: