Սփիլբերգը Հայերի Ցեղասպանութեան

մասին ֆիլմ կնկարահանի


Դեկտեմբեր 17, 2010 07:42
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Հայերի Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկրահանելու նպատակով բանակցում է Սթիվեն Սփիլբերգի, Ալեքսանդր Պենի եւ Սթիվեն Զեյլիանի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է կինոկենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը:
«Գեղարւեստական ֆիլմի նկարահանումները նախատեսւում է աւարտել Հայերի Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին` 2015-ին: Նկարահանումները կսկսւեն 2012-ին եւ կարծում եմ, որ երեք տարին նախագիծն աւարտելու համար բաւական կլինի », - ասել է Գէորգեանը:
Նրա խօսքով, ֆիլմի բիւջէն առայժմ յստակեցւած չէ: Բոլոր հարցերը պատասխան կունենան, երբ լուծւեն ռեժիսորի, սցենարիստի եւ սցենարի խնդիրները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: