Սպիտակի երկրաշարժը միայն



բնական աղէտ չի եղել




Տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Սեդրակեանը իր
յայտնագործած տատանւող համակարգի նոր յատկութեան միջոցով
ապացուցել է, որ երկրաշարժը ոչ թէ 9 բալ, այլ դրանից 5-10 անգամ աւելի
ուժգնութիւն է ունեցել:


Մօտ մէկ ամսից կլրանայ 1988 թւականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին: Բնական աղէտ ներկայացւած երկրաշարժը տասնեակ հազարաւոր անմեղ զոհերի պատճառ եղաւ: Աւերւած նիւթական արժէքները գնահատւեցին շուրջ 16 միլիարդ դոլար: Տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր՝ 85-ամեայ Լավրենտի Սեդրակեանը «Առաւօտի» միջոցով ցանկացաւ մէկ այլ՝ երկրաշարժի բնական աղէտ լինելու հանգամանքի վրայ ուշադրութիւն դարձնել:
Միայն մեր տւեալներով, 25 հազար զոհ տւած 1988-ի աղէտին նա գէնոցիդ անւանումն է տալիս, քանի որ գիտականօրէն ապացուցել է՝ այդ երկրաշարժը ամենեւին էլ բնական աղէտ չէր:
Լ. Սեդրակեանը պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս եւ ասպիրանտուրայում անւանական թոշակառու է եղել, 25 տարեկանում ստացել տեխնիկական գիտութիւնների թեկնածուի աստիճան, 35-ում եղել է «Հայսէյսմշին եւ կառուցւածքների պահպանման ինստիտուտի» (նախկինում՝ «Շինանիւթերի եւ կառուցւածքների ԳՀԻ»- Լ. Խ.) տնօրէնը, այժմ էլ նոյն ԳՀԻ- ում լաբորատորիայի վարիչ է աշխատում: «Այն ժամանակ աղէտի գօտու տարածքի ամբողջ ազգաբնակչութիւնը տեղեակ էր, որ երկրաշարժի պայմաններում նախապատրաստւում էին ԽՍՀՄ զինւած ուժերի վարժանքներ անցկացնել եւ արհեստական երկրաշարժ առաջացնել: Այդ բոլորը կատարւում էր ժողովրդի աչքի առաջ:
Եւ յանկարծ 5-6 բալ ուժգնութեան երկրաշարժի փոխարէն տեղի ունեցաւ կործանարար երկրաշարժ»,- նշում է Լ. Սեդրակեանը: Ինչ վերաբերում է 9 բալ գնահատւած երկրաշարժին, գիտնականը կարծում է, որ 9 բալը նման աւերիչ հետեւանքներ ունենալ չէր կարող: Նոյն կարծիքն էր յայտնել նաեւ ԽՍՀՄ-ի՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրող հեղինակաւոր յանձնաժողովը: «Դժբախտաբար, երկրաշարժի ժամանակ ցնցումները գրանցող սարքաւորումներ չեն եղել:
Միակ բնակատեղին Գիւմրին էր, որտեղ երկրաշարժի ժամանակ երկրի ցնցումները գրանցող սարքեր են եղել, իսկ Սպիտակում, Նալբանդում եւ էլի ուրիշ բնակավայրերում երկրաշարժի առաջացրած ցնցումները հնարաւոր չի եղել չափել»,- փաստում է մեր զրուցակիցը: Նրա խօսքով՝ Գիւմրիում եղած 9 յարկանի 111 սերիայի բնակելի 138 շէնքերը գետնին են հաւասարւել: Լ. Սեդրակեանը գտնում է, որ եթէ շէնքերը որակյալ կառուցւած լինէին, 9 բալ ուժգնութեամբ երկրաշարժին պէտք է դիմանային: Հարցին, թէ ինչպէս է որակեալ լինելու հանգամանքն ապացուցում, նա պատասխանում է. «Ցոյց եմ տւել, որ այդ շէնքերի որակը ցածր չի եղել՝ հաշւի առնելով, թէ որ գործարաններն են կառուցել եւ որ կազմակերպութիւնները՝ մոնտաժել»:
Բացի այդ, նա նաեւ նշեց, որ այդ նոյն շէնքերից նաեւ Վանաձորում են եղել՝ 130-ը, որ չեն վնասւել, այն դէպքում, երբ մեր զրուցակցի խօսքով, Վանաձորում երկրաշարժի ուժգնութիւնը եւս գնահատւել էր 9-10 բալ. «Սա նշանակում է, որ ԽՍՀՄ քաղբիւրոյի եւ միւսների համատեղ յանձնաժողովի վճիռը, որ երկրաշարժի ուժգնութիւնը եղել է 9 բալ, հալած իւղի տեղ չպիտի ընդունել»:
Լ. Սեդրակեանին երկար պրպտումների արդիւնքում յաջողւել է յայտնաբերել տատանւող համակարգի նոր յատկութիւն, ինչը յաճախ չի լինում: Յայտնագործած համակարգի նոր յատկութեան կիրառումով ստացւած երկրաշարժերի ազդեցութեան օրինաչափութիւններից եւ Գիւմրիում գործիքային չափումների արդիւնքներից ելնելով՝ նա հաշւարկել է, որ Գիւմրիում շէնքերը տապալւել են հեղինակաւոր յանձնաժողովի գնահատած 9 բալից 5-10 անգամ աւելի ուժեղ ցնցումների արդիւնքում. «Նոր յատկութիւնը հնարաւորութիւն է տւել չափազանց պարզ հաւասարումներով ներկայացնելու տատանւող համակարգի օրինաչափութիւնները նաեւ երկրաշարժերի ազդեցութաան ժամանակ: Այդ 5-10 անգամ աւելի ուժեղ ցնցումները կարող են լինել արհեստական՝ 6,7 բալ ուժգնութեան ռազմական վարժանքները անցկացնելու համար նախապատրաստած ցնցումների ժամանակ թոյլ տւած կոպիտ սխալների արդիւնքում»: Լ. Սեդրակեանը պատահական չի համարում նաեւ վարժանքի աշխատանքները նախապատրաստող հրամանատարական ամբողջ կազմի՝ ռազմական ինքնաթիռով Բաքու ճանապարհելիս ինքնաթիռի կործանումը, որի ժամանակ նրանցից ոչ մէկը կենդանի չմնաց. «Չի բացառւում, որ դա յատուկ առաջադրանքով կատարւած կործանում էր, որպէսզի կոծկէին ահաւոր կործանումները առաջացրած եւ ժողովրդի դէմ յանցանք կատարած պետութիւնների պատասխանատւութիւնը, եթէ ոչ՝ այդ երկրների ղեկավարները պէտք է կանգնէին դատարանի առաջ»:
Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ համատեղ, հետեւաբար սխալը երկուսի մեղքով էր: Մեր զրուցակիցը մէջբերեց նաեւ հեղինակաւոր յանձնախմբի 27 հատորով ներկայացւած նիւթերի քննարկման ժամանակ նիստը վարողի՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի արած հետեւեալ արտայայտութիւնը. «ԽՐՏՎպ րսպտօւ րՌս տՐՌՐՏՊօ, փՑՏ պքպ րՉՈսՌսՏրՖ վՈ վՈՔց չՏսՏՉց»: Լ. Սեդրակեանը կարծում է, որ այս բնագաւառի խոշոր գիտնականները կամ պէտք է ցոյց տան, որ ինքն իր յայտնագործութեան մէջ թոյլ տւած սխալներ ունի, կամ էլ ընդունեն, որ ժողովրդի նկատմամբ 1988-ին յանցանք է կատարւել:

ԼՈՒՍԻՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ
http://aravot.am/am/articles/education/85374/view

0 Պատգամ: