Սալոնիկի քաղաքապետի որոշումից

դժգոհ Հայ երիտասարդները նամակ

յանձնեցին Յունաստանի դեսպանատանը


«Մեծ Եղեռնը ճանաչած պետութիւնում չպէտք է լինի քաղաքապետ, ով

կարող է անարգել սեփական և բարեկամ ժողովուրդերի ցաւալի անցեալը»


«Պէտք չէ մարդասպանին դարձնել արւեստի նմուշ»


16:56 • 08.12.10
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան և «Յանուն Հայաստանի» երիտասարդական շարժումն այսօր բողոքի երթով գնացին դէպի Հայաստանում Յունաստանի դեսպանատուն և դեսպանատան ներկայացուցիչներին նամակ յանձնեցին։
Երթին մասնակցեցին շուրջ 1000 երիտասարդներ, ովքեր բողոքում են Յունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետի որոշումից։ Նրանք իրենց բողոքն են շարադրել են վերոնշեալ նամակում։
Նշենք, որ Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը յայտարարել է, որ մտադիր է քաղաքի հրապարակներից մէկում երիտթուրքերին նւիրւած յուշարձան կառուցել: Մինչդեռ Յունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը վերջերս յայտարարել էր, թէ թուրքերից տուժել են և հայերը, և յոյները:
«Մեծ Եղեռնը ճանաչած պետութիւնում չպէտք է լինի քաղաքապետ, ով կարող է անարգել սեփական և բարեկամ ժողովուրդերի ցաւալի անցեալը»,- ասում էին երիտասարդները։
«Մենք պահանջում ենք, որպէսզի քաղաքապետը վերանայի իր որոշումը, այլ ոչ թե քաղաքի կենտրոնում կանգանցնի երիտթուրքի արձանը, որով անարգում է սեփական և բարեկամ ժողովուրդների ցաւալի անցեալը։ Ուզում են յանցագործի արձանը կանգնեցնել քաղաքի կենտրոնում, սական դրանով անարգում են մեզ, քանի որ 1996 թ.-ին Յունաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը»,- Tert.am-ի հետ զրոյցում նշեց «Յանուն Հայաստանի» երիտասարդական շարժման անդամ Արմենակ Ղուշանեանը։
Երիտասարդները երթի ընթացքում պարզել էին «Ճանաչում և կանխարգելում և ոչ թէ ճանաչում և ուրացում», «Պէտք չէ մարդասպանին դարձնել արւեստի նմուշ», «Թուրք ժողովրդից զրկանքներ են կրել և հայերը, և հյոյները» բովանդակութեամբ պաստառները։


Tert.am

0 Պատգամ: