Թուրք նախարար.–


«Մենք հայերին չենք ատում, դրա համար էլ մեր


երեխաներին հայաստանցիներն են խնամում»


Դեկտեմբեր 08, 2010 12:45
Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցութեան գծով գլխաւոր բանագնաց Էգեմէն Բաղըշը Դանիայի ԵՄ ներկայացուցչութիւնում հանդէս է եկել ելոյթով, որի ընթացքում պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք պետնախարարից հետաքրքրւել են նաեւ Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների ճակատագրով, ինչին ի պատասխան, Բաղըշը կրկնել է, թէ առանց Ղարաբաղի խնդրի կարգաւորման, անհնար է, որ Թուրքիայի խորհրդարանը վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները:
«Սակայն թուրքերը հայերի նկատմամբ ատելութիւն չունեն։ Հայաստանում տնտեսական ծանր դրութեան հետեւանքով քաղաքացիները հեռանում են երկրից։ Բնակչութեան համարեա կէսը հեռացել է Հայաստանից: Շուրջ 70 հազար Հայաստանի քաղաքացիներ անօրինական ձեւով աշխատում են Թուրքիայում: Մենք դրա վրայ աչք ենք փակում։ Նրանց մեծ մասն աշխատում է երեխայ խնամող։ Այսինքն, մեր ամենամեծ հարստութիւնը՝ մեր երեխաներին վստահում ենք Հայ դայեակներին։ Եթէ մեր սրտում ատելութիւն լինէր, ինչպէ՞ս նման կերպ կը վերաբերւէինք»,-շեշտել է թուրք պետնախարարը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: