Երիտասարդ քաղաքական գործիչները կոչ

են անում ընդլայնել թմրամիջոցների

եւ հոգեմէտ նիւթերի ցանկը



Դեկտեմբեր 13, 2010 11:19
Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միութիւնը ողջունում է ՀՀ Կառավարութեան 2010թ. դեկտեմբերի 9-ին որոշումը, ըստ որի մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարաւոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցւել է թմրամիջոցների եւ հոգէմէտ նիւթերի ցանկ: Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը եւ սեդալգինը։
Աւելի վաղ Միութիւնը դիմել էր կառավարութեանը` քայլեր ձեռնարկել, որպէսզի վտանգաւոր այդ դեղորայքն այլեւս ազատ չվաճառւի դեղատներում եւ ներառւի հոգէմէտ դեղերի այն ցուցակում, որը ենթակայ է պետական հսկողութեան:
Այդուհանդերձ, Միութիւնը նշում է, որ կառավարութեան կողմից վերը նշւած դեղերի ցանկը ամբողջական չէ. դրանց թւին պէտք է աւելացւի նաեւ «կօաքսիլ» կոչւող դեղը, որը սահմանւում է` որպէս հակադեպրեսանտ:
Այն համարւում է թմրամիջոց պատրաստելու համար հիմնական միջոց եւ աւելի ուժեղ հոգէմէտ կախւածութեան մէջ է գցում մարդուն, քան իսկական թմրանիւթերը:
Խառնելով որոշ այլ նիւթերի հետ, կօաքսիլը դառնում է մահացու թմրամիջոց յատկապէս երիտասարդութեան համար:
«Կոչ ենք անում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանին, ՀՀ կառավարութեանը այս դեղամիջոցը եւս ներառել ՀՀ-ում հսկման ենթակայ թմրամիջոցների եւ հոգէմէտ դեղերի ցանկում»,- ասւած է նրանց յայտարարութեան մէջ:
Նշենք, որ կոօաքսիլը բացի տրոպիկամիդի հետ խառնելուց, խառնում են նաեւ բենզինի ու ծծումբի հետ ու ստանում չափազանց ուժեղ դոզայ:
Արդիւնքում ստացւում է, որ մի քանի հազարով գնւում (10 տաբլետկան 1000-2000 դրամ է) է թմրանիւթ; Կօաքսիլը սեդալգինից անհամեմատ աւելի ուժեղ հոգեկան կախւածութիւն է առաջացնում, քան սեդալգինը:
Այն արտադրում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրման:
Այս դեղերը առաջացնում են գանգրենայ, ոսկրախտ, քայքայում են մարդուն, որի հետեւանքով մարդիկ են մահանում:
Ադ դեղերն ազատ վաճառւում են ՀՀ տարածքում, երիտասարդութեան շրջանում է յատկապէս տարածւում, մէկը միւսին հաղորդում է այս էժան թմրամիջոցի մասին. յատկապէս տարածւած է Գիւմրիում:
Սոցիալական ու հոգեկան ֆրուստրացիաներով երիտասարդները հեշտ ընկնում են այս դեղը օգտագործողների շրջապատ ու սուցիդի ենթարկւում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: