Միւնխենի օպերային թատրոնի մեներգիչը

Հայաստանում արիաներ կերգի «Այիդա»-ից



15:07 • 09.12.10
Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստում է նոր ներկայացում։ Ինչպէս այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրէն Կամօ Յովհաննիսեանը՝ «Այիդա» օպերայի պրէմիերան կը կայանայ դեկտեմբերի 23–ին։
«Ամբողջ աշխարհում տենորը խնդիր է։ Պրէմիերայի համար մենք հրաւիրել ենք Միւնխենի թատրոնի մեներգիչ Գէորգի Օնիանիին։ Նա յայտնի է աշխարհում», – ասաց նա։
Նա նշեց, որ տենորների հրաւիրելու պրակտիկան ընդունւած է ամբողջ աշխարհում։ «Դա չի նշանակում, որ մենք չունենք կադրեր»,– ասաց տնօրէնը՝ յաւելելով, որ Ռադամեսի դերը կը կատարեն նաև Հայ մեներգիչները։ Իսկ Այիդայի դերը կը կատարեն Մագդա Մկրտչեանը, Լիլիթ Սողոմոնեանը, Աննա Մնացականեանը և Մարինէ Դեինեանը։
Բեմադրութեան ռեժիսորն է իտալացի Մարիօ Կորրադին։ «Ռեժիսորի առումով մեր բախտը բերել է»,– նշեց Յովհաննիսեանը։
Խօսելով ներկայացման մասին՝ տնօրէնը նկատեց, որ իրենց «ուժերից բարձր, պատասխանատու» գործ են սկսել։
«Շատ թատրոններ ռիսկ չեն անում «Այիդան» բեմադրել, մենակատարները իրենց կատարողական արւեստով պէտք է բարձր մակարդակի լինեն»,– ասաց նա։
Օպերան բեմադրելու համար ծախսւել է 50 միլիոն դրամ։ «Այիդան» կներկայացւի նաև դեկտեմբերի 25–ին և 26–ին։


Tert.am

0 Պատգամ: