ՆՒԻՐՒԱԾ ՀՅԴ 120-ԱՄԵԱԿԻՆ
Հայաստանի օրհներգի նոր տարբերակը
Մեր հայրենիք
Մեր հայրենիք, նախնեաց երկիր,
Մեր պապերի օթեւան.
Անցան գերւած դաժան դարեր,
Ցնծա՛, ազատ Հայաստան:
Փառք ձեզ, հայոց անմահ քաջեր,
Փառք ձեր կերտած պատմութեան.
Փառք ձեզ, հայոց քաջաց մայրեր,
Փառք մեր անկախ պետութեան:
Շառաւիղն էք Տիգրան Մեծի,
Սասնայ թրով հրածին.
Գոյամարտից Աւարայրի,
Այբ ու բենդ Մաշտոցի:
Ահա,եղբայր, քեզ մի դրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լւացի:
Նայիր նորան երեք գոյնով՝
Կարմիր-կապոյտ-ծիրանի.
Թող փողփողան գերբ ու դրօշ,
Ի յաղթանակ հայրենի...
Ամենայն տեղ մահը մին է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ իր ազգի
Ազատութեան կը զոհւի:
ՍԵՐՈԺ ՄԱՐԳԱՐԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment