Հայաստանի նախագահը պատժում է

Գէորգ Դանիէլեանին



Դեկտեմբեր 09, 2010 10:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի այսօրւայ հրամանագրով Գէորգ Դանիէլեանն ազատւել է Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարի պաշտօնից` պաշտօնական պարտականութիւնները ոչ պատշաճ կատարելու համար:
Լուրեր են շրջանառւում որ, Սերժ Սարգսեանը որոշել է պատժել նախարարին իրեն վստահւած համակարգում տեղ գտած ֆիզիկական հաշւէյարդարի դէպքերին ժամանակին ու համարժէք չարձագանքելու համար:
Յիշեցնենք, որ երէկ` դեկտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը` նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արմէն Կանդաեանին ծեծի ենթարկելու համար:
Ըստ մեր տեղեկութիւնների, սակայն, այս երկու դէպքերը միմեանց հետ կապ չունեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: