Թարիվերդիևի յուշ–երեկոն Կրեմլում.

Համերգին մասնակցել են Եւա Ռիվասն

ու Ալեքսանդր Ռիբակը




10:56 • 12.12.10
Երէկ երեկոյեան Կրեմլի դահլիճում տեղի է ունեցել յուշ–երեկոյ՝ նւիրւած Միքայէլ Թարիվերդիևի 80-ամեակին։ Այս մասին տեղեկացնում է vesti.ru–ն։
«Կարօտախտ ներկայի հանդէպ» խորագրով համերգին մասնակցել են երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից. Իսրայէլից ժանակել է Եւա Ռիվասը, Նորւէգիայից՝ Ալեքսանդր Ռիբակը։
Դուդուկահար Գէորգ Դաբաղեանը, նայելով Թարիվերդիևի դիմանակարին, նշել է, որ կոմպոզիտորը իսկական Հայի հայեացք ու սիրտ ունի։
Դաբաղեանը մինչև այս համերգը երբէք չի նւագել Թարիվերդիևի երաժշտութիւնը։ Համերգին նա կատարել է կոմպոզիտորի «Նոկտիւրնը»։
Ուշագրաւ է եղել ճապոնացի երաժիշտների ելոյթը ազգային գործիքներով։ Ճապոնացի երաժիշտները ձայնագրել են Թարիվերդիևի գործերի մի ամբողջ ձայնասկաւառակ։
Միւս տարի ամռանը Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան։ Սակայն կոմպոզիտորի յոբելեանը սկսել են նշել արդէն այս տարի։


Tert.am

0 Պատգամ: