«Հայ-Յունական ռազմական առնչութիւնների եւ

համագործակցութեան պատմութիւն»


Երկլեզու հրատարակութեան շնորհանդէսը կայացաւ

Յունաստանի հին խորհրդարանի սրահում



15.12.2010. :
Աթէնքում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Յունաստանի Ազգային պատմական թանգարանի հովանաւորութեամբ ուրբաթ, դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին Յունաստանի հին խորհրդարանի սրահում կայացաւ Յունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամւէլ Ռամազեանի հեղինակած «ՙՀայ-Յունական ռազմական առնչութիւնների եւ համագործակցութեան պատմություն»՚ երկլեզու` Հայերէն-Յունարեն հրատարակութեան շնորհանդէսը:Հանդիսատեսներով լեցուն սրահում հիւրնկալւում էին` Յունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, խորհրդարանի նախկին նախագահ` Ապոստոլոս Կակլամանիսը, խորհրդարանի Հայ-Յունական բարեկամութեան խմբի անդամ, Անաստասիոս Ներանձիսը, խորհրդարանի Հայ-Յունական բարեկամութեան խմբի անդամ, Ներքին գործերի նախկին նախարար` Պրոկոպիոս Պավլոպուլոսը:Յունաստանի Զինւած Ուժերից ներկայ էին, Ազգային Պաշտպանութեան նախարար Էւանգելոս Վենիզելոսի և ԱՊՆ ներկայացուցիչներ, ԱՊ, Ցամաքային Զօրքերի, Ռազմաօդային և Ռազմածովային ուժերի գլխաւոր շտաբների պետերի ներկայացուցիչներ, ԱՊ ԳՇ միջազգային յարաբերուիւնների վարչութեան պետ, բրիգադի գեներալ Անդրէաս Բլանոս, ՀՀ-ում պաշտօնաւարած յոյն ռազմական կցորդներ, ՑԶ ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայի Հայ, Յոյն և կիպրացի կուրսանտներ և պրոֆեսորա-դասախօսական կազմ:Ռազմական կցորդների ասոցիացիայի դին, Ռումինիայի ռազմական կցորդ, գնդապետ Ադրիան Դուտա, եւ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Իրանի, եւ Թուրքիայի ռազմական կցորդները:Նոյնպէս ներկայ էին յունական գիտական շրջանակների ներկայացուցիչներ, յունական ռազմական հանդէսների ներկայացուցիչներ, Յունաստանում հրատարակւող անգլիալեզու և ռուսալեզու ԶԼՄ-ների թղթակիցներ, յունական հայրենակցական, հասարակական-մշակութային միութիւնների ներկայացուցիչներ:Յոյն և օտարերկրեայ հիւրերի, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների եւ հայկական մամուլի ու կազմակերպութիւնների, կառոյցների և միութիւնների պատասխանատուների ներկայութեամբ ըստ նախատեսւած ծրագրի ելոյթ ունեցան հանդիսութիւնը նախագահող, գրքի գլխաւոր խմբագիր` պրն. Յովսէփ Բարազեանը, Կոստանդն ու պոլսեցիների համաշխարհային միութեան նախագահ, Աթէնքի ազգային ճարտարագիտական համալսարանի դասախօս` պրոֆեսոր Նիկոլաոս Ուզունօղլուն, գրքի թարգմանչուհի Երանուհի Ղազարեանը և բանասեր-պատմաբան Նիկոլաոս Դելագրամատիկասը:Բանախօսները անդրադարձան հայ-հունական դարաւոր յարաբերութիւններին և արձանագրեցին այն փաստը, որ այդ առնչութեամբ թերացել է պատմագրութիւնը եւ գնդապետ Ռամազեանի այս աշխատութիւնը գալիս է լցնելու այդ բացը:
Հայ-հունական յարաբերութիւնների մասին կարելի է խօսել երկար, քանի որ դարեր շարունակ երկու ժողովուրդներն ապրել են իրար կողք կողքի: Յարաբերութիւնները եղել են բազմաբնոյթ ու տարբեր` ընդգրկելով գրեթէ բոլոր ոլորտները, քանի որ մինչև Օսմանեան կայսրութեան հիմնադրում, երկու ժողովուրդները եղել են անմիջական հարևաններ, շատ յաճախ գտնւել են մէկ կայսրութեան սահմաններում, յաճախ պայքարել միմեանց դէմ, յաճախ միասնաբար ելել ընդհանուր թշնամու առաջ: Բանախօսները նշեցին, որ բազմապիսի և բազմազան է հայ-յունական յարաբերութիւնների ոլորտը, որի մասին մեծ թւով աշխատութիւններ առկայ են, սակայն առանձին և ծաւալուն ուսումնասիրութիւն դեռևս չկար ՀԱՅ-ՅՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ վերաբերեալ: Նրանք նշեցին, որ յարաբերութիւնների այս ոլորտն առանձին ուսումնասիրութեան կարիքը և այդ բացը եկաւ լրացնելու ՀՀ Ռազմական կցորդ գնդապետ Սամւէլ Ռամազեանի հեղինակած գիրքը:
Այս աշխատութիւնը բաւականին ծաւալուն և ընդգրկուն է. հեղինակը ուսումնասիրութեան առարկայ է դարձրել երկու ժողովուրդների ռազմական համագործակցութեան վերաբերեալ պատմութեանը յայտնի գրեթէ բոլոր փաստերը` սկսած վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, առաջին անգամ շրջանառութեան մէջ դրելով որոշ դիտարկումեր առանձին փաստերի առումով: Առարկայական փաստերի և ուսումնասիրութիւնների վրայ հիմնւած գիրքը, վերհանել է հայկական ու յունական զինւորական և պատմական արխիւներից և մասնաւոր հաւաքածուներից վերցւած նիւթեր, փաստաթղթեր ու լուսանկարներ, որն առանձին կարևորութիւն ու նշանակութիւն է տւել գրքին:Հեղինակը գրքի նախաբանում յոյս է յայտնել, որ իր աշխատութիւնը հիմք և խթան կդառնայ հետագայ ուսումնասիրութիւնների և հրատարակութիւնների համար, որը անհրաժեշտ է նկատել երկու երկրների և ժողովրդներւ արդի գերազանց համագործակցութեան ծաւալման տեսանկիւնից, որը կլինի պատգամ երկու ժողովուրդների ներկայ ու գալիք սերունդների համար:Սալոնիկի Արիստոտելեան համալսարանի նորագոյն պատմութեան դոկտոր, պրոֆեսոր Իոաննիս Կ. Խասիոտիսը ներկայացնելով սոյն աշխատութիւնը, մասնաւորապես նշել է. «Պրն Ռամազեանի գիրքը ոչ միայն յաճելի անակնկալ էր հայ-յունական յարաբերութիւնների նշանակալից ռազմական ոլորտով հայերի հետաքրքրութեան դրսևորման, այլ նաև մի գեղեցիկ առիթ երկու ժողովուրդների համար խորհրդածելու, թէ ինչ ճանապարհով են կոչւած պատմական անցեալի հաշւառմամբ ՙարձագանքել՚ նոր աշխարհա-ռազմավարական մարտահրաւէրներին, որոնք ծագում են մեր օրերում դրամատիկ արագընթաց զարգացումներով: Ակնյայտ է, թէ այս ազդակները վերագտել են իրենց անժամանցելի կարևորութիւնը: Այս պատճառով երկու ազգերը հարկադրւած են մէկ անգամ ևս համադրել իրենց ջանքերը»՚: Շնորհանդէսի աւարտին յուշանւէրներով պարգևատրւեցին գրքի հրատարակութեանն աջակցած և ներդրում կատարած անձինք, ինչպէս նաև Յունաստանի պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Պանայոտիս Զարասը, բանակի պատմութեան արխիւի նախկին տնօրէնը, պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Կոնստանտինոս Ցիմոեաննիսը, Պատերազմական թանգարանի նախկին տնօրէնը, գրքի մեկենաս Հայկ Զաքեանը, հրատարակիչ` Աթանասիոս Ստամուլիսը և գրքի հրատարակման իր ներդրումը ունեցած պրն. Յովսէփ Քասիսեանը:
Պարոն Ռամազեանի հրատարակւած «ՙՀայ-Յունական ռազմական առնչութիւնների եւ համագործակցութեան պատմութիւն»՚ գիրքը բաղկացած է 300 մեծադիր (30.5x23.5cm) էջից: Կոշտ կազմով և որակեալ տպագրութեամբ ամբողջովին գունաւոր երկլեզու` հայերէն ու յունարէն այս գիրքը ընդգրկում է շուրջ 800 պատկեր:

0 Պատգամ: