Հայաստանի նախագահ.–

«Երեւանի քաղաքապետի վարքագիծն

անընդունելի է»



Դեկտեմբեր 08, 2010 17:53
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանեանը NEWS.am-ի խնդրանքով հանդէս է եկել նոր մեկնաբանութիւններով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի մասնակցութեամբ միջադէպի կապակցութեամբ:
«Հայաստանի նախագահը բազմիցս արտայայտել է իր յստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերեալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտօնեայի դէպքում` առաւել եւս»,- նկատել է Արզումանեանը:
Նշենք, որ աւելի վաղ նախագահի մամուլի քարտուղարը NEWS.am-ին խնդրանքով անդրադարձել էր մամուլում տարածւած լուրերին, թէ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանն իր պաշտօնական պարտականութիւնների կատարման համար առեւանգել եւ դաժանաբար ծեծել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդաեանին: «Այո՛, ցաւօք միջադէպ տեղի ունեցել է: Իհարկէ՛ մեր մամուլը դէպքերի իր նկարագրութեան մէջ դրանք չափազանցրել է. մասնաւորապէս, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դէպք իսկապէս տեղի ունեցել է»,- ընդգծել է Արմէն Արզումանեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: