«Ես քեզ այնպէս կբռնաբարէի,

պատառ-պատառ կանէի».

Ասել է թուրք կին պատգամաւորը ՀԿ-ի ղեկավարին


Դեկտեմբեր 11, 2010 00:05
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան սկանդալային կին պատգամաւոր, հակաՀայ գործիչ Ջանան Արըթմանը հայհոյել է թրքական «Բոլոր կանանց միութիւն» կազմակերպութեան ղեկավար Ջամիլէ Քեսքինին։
Թրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ թրքական խորհրդարանի տղամարդ-կին հաւասարութեան շուրջ զեկոյցի շրջանակներում Ջանան Արըթմանը նշել է, թէ Տրապիզոնում ականատես է եղել, թէ ինչպէս են կանայք վաճառւում։ «Որոշները շրջում են գիւղից գիւղ, գրանցում չամուսնացած աղջիկներին եւ գումարների դիմաց նրանց ամուսնացնում»,-նշել է Արըթմանը՝ պնդելով, որ իր մօտ նման 12-13 դէպք կայ գրանցած։
«Բոլոր կանանց միութիւն» կազմակերպութեան ղեկավար Քեսքինը հակադարձել է՝ պնդելով, թէ Տրապիզոնում աղջիկները չեն վաճառւում՝ ամուսնանում են։ Բանավէճի ընթացքում կատաղած Ջանան Արըթմանն անցել է վիրաւորանքի՝ օգտագործելով ժարգոնում կիրառւող հայհոյանք։ «Լսիր, քեզ այնպէս կբռնաբարէի որ..., այնպէս պատառ-պատառ կանէի»,-սպառնացել է կին պատգամաւորը։
«Բոլոր կանանց միութիւն» կազմակերպութեան ղեկավար Քեսքինը գրաւոր բողոք է ներկայացրել Ջանան Արըթմանի դէմ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան գլխաւոր գրասենեակում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: