Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները

կարգաւորելու մէջ սեփական շահն ունի


Դեկտեմբեր 05, 2010 14:36

KavkazWeb.net կայքում հրապարակած Քադիրի համալսարանաի ռեկտոր, Անկարայի Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային յարաբերութիւնների դեպարտամենտի ղեկավար Մուստաֆա Այդընի հարցազրոյցում նշւում է, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու մէջ սեփական շահն ունի:
Նրա խօսքով, երկու երկրների միջեւ յարաբերութիւնների վերաբեռնումը տեղի կունենայ թուրքական խորհրդարանի ամառային ընտրութիւններից յետոյ, իսկ յարաբերութիւնների կարգաւորման փորձեր կարւեն անկախ այն բանից, թէ որ կուսակցութիւնը մեծամասնութիւն կստանայ:
Մուստաֆա Այդընը միեւնոյն ժամանակ յայտարարել է, որ երկու պետութիւնների վրայ ճնշում գործադրելու միջազգային հանրութեան բոլոր փորձերը միայն կխանգարեն բանակցութիւններին: Ճնշման պարագայում թուրքական հասարակութիւնը լցւում է դրան հակադրւելու վճռականութեամբ եւ աւելի յամառ է դառնում` խանգարելով խնդիրների լուծման բնական դինամիկային:
Այդընը նաեւ նշել է թրքական հասարակութիւնում Հայոց Ցեղասպանութեան քննարկման նկատմամբ դրական դինամիկան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: