Գագիկ Բեգլարեանը հրաժարական տւեց



18:58 • 08.12.10
Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտօնից իր հրաժարականի մասին: Այս մասին յայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։
Յիշեցնենք, որ վերջին օրերին լուրեր են պտտւում Գագիկ Բեգլարեանի և Սերժ Սարգսեանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդաեանի միջև ծագած խնդիրների մասին։
Ըստ շրջանառւող լուրերի՝ Բեգլարեանը Կանդաեանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան և դաժան ծեծի ենթարկել։ Իսկ պատճառը եղել է այն, որ Պլասիդօ Դոմինգոյի համերգի ժամանակ Կանդաեանը Բեգլարեանի կնոջը ցոյց էր տւել հրաւիրատոմսին համապատասխանող նստատեղը:
ՀՀ նախագահի մամուլի խօսնակ Արմէն Արզումանեանը հաստատել է տեղի ունեցածը՝ նշելով. «Չի եղել ոչ առևանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դէպք, իսկապէս, տեղի ունեցել է»։

Tert.am

0 Պատգամ: