National Geographic-ը

կցուցադրի «Սուրբ Գեղարդի Առասպելը» ֆիլմը



Դեկտեմբեր 10, 2010 15:09
National Geographic հեռուստաալիքը «Երբ Հռոմն էր կառավարում» հաղորդաշարի «Սուրբ Գեղարդի Առասպելը» ֆիլմի նկարահանման նպատակով խումբ էր ուղարկել Հայաստան: Նկարահանումներ են իրականացրել Սբ. Էջմիածնում, Խոր Վիրապում, Գառնիում եւ Գեղարդում:
Հաղորդաշարը փորձում է սեփական հետաքննութիւնն իրականացնել` պարզելու, թէ Քրիստոսին խոցած այժմ յայտնի առասպելական 3 գեղարդներից (նիզակ) ո՞րն է Աստւածաշնչեան Սուրբ Գեղարդը:
Հետաքննութեան հերթական փուլն էր հաղորդաշարի կազմակերպիչներին բերել Հայաստան: Ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանը, որպէս աշխարհում առաջին Քրիստոնէական պետութիւն, եւ որտեղ ներկայացւած են վերոհիշեալ վայրերի հիասքանչ տեսարաններ, եթերում է լինելու National Geographic արբանաակային հեռուստաալիքով դեկտեմբերի 13-ին ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով) եւ դեկտեմբերի 15-ին ժամը 06:00-ին (Երեւանի ժամանակով):

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: