Radikal.–

Թուրքերը պէտք է խոնարհւեն Հայ

ճարտարապետների առջև


«Ստամբուլը Ստամբուլ դարձնելու գործում անգերագնահատելի է Անատոլիայի հայերի դերը, և մենք պէտք է յարգանքով խոնարհւենք նրանց առջև։ Պէտք է բոլորս մտածենք, թէ ինչպէս եղաւ, որ 1915 թւականը մեր երկիրը տափաստանի վերածեց։ Պէտք է հասկանանք, թէ այդ կոտորածները, կուզէք «ցեղասպանութիւն», կուզէք՝ բռնութիւն կամ էլ «սուտ պատմութիւն», ինչպիսի չքաւորութիւն բերեցին մեր երկրին...»


13:11 • 10.12.10
Այսօրւայ Ստամբուլի համար ճարտարապետութեան տեսանկիւնից թուրքերը պարտական են Հայ ճարտարապետներին։ Այս մասին է գրում թրքական Radikal օրաթերթի յօդւածագիր Չենգիզ Չանդարը՝ անդրադառնալով Հայ ժողովրդի տաղանդաւոր զաւակների՝ Ստամբուլն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մէկը դարձնելու գործում ունեցած անգերագնահատելի ներդրմանը։
«Ստամբուլը, անխօս, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մէկն է։ Ստամբուլի առանձնայատկութիւններից մէկն Աստծոյ կողմից շնորհւած աշխարհագրական դիրքն է։ Այն միակ քաղաքն է, որի մէջով ծով է անցնում։ Սակայն Ստամբուլին այլ գեղեցկութիւն են հաղորդում նրա ճարտարապետական հիասքանչ կառոյցները»,– գրում է Ջենգիզ Չանդարը «Չլինէին Հայերը, կլինէ՞ր արդեօ՞ք Ստամբուլը» վերնագրով յօդւածում։
Թուրք յօդւածագիրն իր հրապարակման մէջ մասնաւորապէս անդրադառնում է Պալեան գերդաստանի՝ Ստամբուլի ճարտարապետական ժառանգութեան մէջ թողած «անջնջելի» հետքին՝ մէկ առ մէկ թւարկելով այդ ընտանիքի ներկայացուցիչների կառուցած շինութիւնները։
Յօդւածագիրն անդրադառնում է նաև հանրաճանաչ ճարտարապետ Սինան փաշային՝ նշելով, որ նա նոյնպէս հայկական ծագում ունի։
«Ստամբուլը Ստամբուլ դարձնելու գործում անգերագնահատելի է Անատոլիայի հայերի դերը, և մենք պէտք է յարգանքով խոնարհւենք նրանց առջև՝ Սինանից մինչև Բալեաններ։ Հարկ է նաև, որ բոլորս մտածենք, թէ ինչպէս եղաւ, որ 1915 թւականը մեր երկիրը տափաստանի վերածեց։ Պէտք է հասկանանք, թէ այդ կոտորածները, կուզէք «ցեղասպանութիւն», կուզէք՝ բռնութիւն կամ էլ «սուտ պատմութիւն», ինչպիսի չքաւորութիւն բերեցին մեր երկրին»,– գրում է թուրք յօդւածագիրը։


Tert.am


0 Պատգամ: