Քիմ Քարդաշեանը Twitter-ում կոչ է անում

նպաստել Հայոց Ցեղասպանութեան

ճանաչմանը



Դեկտեմբեր 11, 2010 22:57
Ամերիկյան մոդել Քիմ Քարդաշեանը կոչ է անում իր երկրպագուներին նպաստել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը: Նման կոչով նա դիմել է Twitter սոցիալական ցանցում իր 5,5 միլիոն երկրպագուներին:
Մասնաւորապէս, նա իր երկրպագուներին կոչ է անում պահանջել ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների պալատի խօսնակից Կոնգրէսի օրակարգ մտցնել Հայոց Ցեղասպանութեան մասին 252-րդ բանաձեւը:
«Մենք ողջունում ենք Քիմ Քարդաշեանի եւ Սերժ Թանկեանի աջակցութիւնը: Բարեխիղճ հայերը ցանկանում են, վերջապէս, տեսնել ցեղասպանութեան ժամանակաշրջանի վերջը, եւ որպէսզի մենք դա անենք, մենք պէտք է հրէշին իր անունով անւանենք»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտէի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: