Wikileaks-ի հիմնադիրը ձերբակալւեց



14:37 • 07.12.10
Վերջին օրերին իր տարածած տեղեկութիւններով ողջ աշխարհը ցնցած WikiLeaks ինտերնէտային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժին այսօր, Լոնդոնի ժամանակով 9։30 ձերբակալել է Մեծ Բրիտանիայի ոստիկանութիւնը։ Ձերբակալութիւնը կատարւել է եւրոպական համապատասխան հրամանի հիման վրայ։
Բրիտանական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Ասանժին հարցաքննել են 1 ժամ Լոնդոնի գաղտնի մի վայրում։
Associated Press գործակալութիւնը յայտնում է, որ Ասանժն ինքն է յանձնւել ոստիկանութեանը։ Սպասւում է, որ աւելի ուշ նա կներկայանայ Վեսթմինսթերի դատարան։ Այլ մանրամասներ դեռ յայտնի չեն։
Յիշեցնենք, որ օրեր առաջ Ինտերպոլը յայտարարել է միջազգային հետախուզում Ջուլիան Ասանժի նկատմամբ։ Աւստրալիայի 39-ամեայ քաղաքացի Ջուլիան Ասանժին Շւէդիայի իշխանութիւնները մեղադրում են բռնաբարութեան և սեռական ոտնձգութիւնների համար։Կասկածեալն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝դրանք անւանելով յատուկ ծառայութիւնների «կեղտոտ քարոզարշաւ», որը նպատակ ունի վարկաբեկել իրեն՝ Wikileaks կայքի գործունէութեան առնչութեամբ։

Tert.am

0 Պատգամ: