WikiLeaks-ի կողմնակիցները յարձակւել

են Սառա Փէյլինի կայքի վրայ




11:27 • 09.12.10

WikiLeaks-ի կողմնակիցները շարունակում են սկանդալային կայքի «թշնամիների դէմ» օնլայն պայքարը՝ գրոհելով Ալեասկայի նախկին նահանգապետ և ԱՄՆ–ի փոխնախագահի թեկնածու Սառա Փէյլինի կայքը։ Այս մասին յայտնում է ամերիկեան Washington Post թերթը։
Փէյլինի խօսքերով՝ այսպէս կոչւած Operation Payback խմբի մէջ ընդգրկւած հաքերները, որոնք աջակցում են WikiLeaks–ին, փորձել են «քանդել» իր պաշտօնական կայքը՝ հասնելով նրա անձնական տեղեկութեանը, այդ թւում՝ Փէյլինի կանխավճարային քարտի տւեալներին։
Ինչպէս նշում է պարբերականը, գրոհի պատճառ կարող էին լինել Facebook–ի իր էջում Փէյլինի սուր խօսքերը WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հասցէին, Ասանժին անւանել է «ձեռքերն արիւնօտ հակաամերիկեան գործիչ» և վրդովւել՝ ինչու է որպէս իր բացայայտումների թիրախ Ասանժն ընտրել հէնց ԱՄՆ–ն, այլ ոչ թէ, օրինակ, «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումը։
Նշենք նաև, որ երէկ WikiLeaks–ի կողմնակիցները գրոհել են միջազգային Visa և MasterCard վճարային համակարգերի կայքերը։


Tert.am

0 Պատգամ: