Wikileaks.-

Ալիեւը գազ է վաճառում Ռուսաստանին,

որ ճնշում բանեցնի Թուրքիայի վրայ



Դեկտեմբեր 18, 2010 10:58
Wikileaks-ը հրապարակել է ամերիկեան դիւանագէտների նամակագրութեան հերթական մասը, որը վերաբերում է Ադրբեջանին: ԱՄՆ դեսպանի պաշտօնակատար Դոնալդ Լուի՝ 2008թ. օգոստոսի 22-ով թւագրւած հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գնահատականներ են նրա վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Սահաշավիլիի վերաբերեալ:
Հեռագրում նշւած է, որ BP-ի գործադիր տնօրէն Անդրիւ Ինգլիսի հետ հանդիպմանը Ալիեւն ասել է, թէ Ադրբեջանը աննկատ քայլեր է կատարում՝ աջակցելու Վրաստանին, թէեւ հրապարակայնօրէն չի աջակցում Վրաստանի նախագահին, գրում է Turan-ը:
Մասնաւորապէս, ադրբեջանական ոկղմը վերակառուցել է ռուսների ոչնչացրած երկաթուղային կամուրջները:
Ալիեւը հաստատել է, որ արտահանելու է նաւթն ու գազը Արեւմուտք, թէեւ խոստուանել է, որ ագզի մի մասը կվաճառի Ռուսաստանին, իսկ նաւթի մի մասը՝ Իրանին: Ալիեւն ասել է, գազը Ռուսաստանին վաճառելով նպատակ ունի ճնշում բանեցնել Թուրքիայի վրայ, որպէսզի գազի տարանցման պայմանագիր կնքի, իսկ նաւթի վաճառքը Իրանին՝ խողովակաշարի ընթացիկ սահմանափակումների արդիւնք է:
Ինգլիսի բառերով, Ալիեւն ասել է, «Ես չեմ շտապել աջակցել Սահակաշվիլիին, քանի որ դա ոչինչ չէր տայ: Ադրբեջանը աննկատ աջակցութիւն է ցուցաբերել Վրաստանին այդ երկրում իր մարդկանց միջոցով (էթնիկ ադրբեջանցիների)»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: