Zaman. -


Հայաստանի բանակը Կովկասում

ամենամարտունակն է, եւ Թուրքիան

պէտք է դա հաշւի առնի



«Այսօր Հայաստանի ձեռքում կան հակառակորդի որոշ թիրախներին ուղղւած հրթիռներ»



Դեկտեմբեր 20, 2010 14:03
Թուրքական Zaman պարբերականի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանն իր «Հայաստանը շարունակում է զինւել» հրապարակման մէջ ուշադրութեան է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բաւարարւում եւ աւելի հզօրանալու քայլեր է ձեռնարկում։
«Չնայած Հայաստանը քիչ բնակչութիւն ունի, այն համարւում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենալաւ պատրաստւած եւ ամենաճկուն զինւած ուժերն ունեցող երկիրը։ Թէ ինչքան է այս ամէնը ճիշտ, դժւար է ասել»,-նշել է Ֆիքրեթ Էրթանը՝ յիշեցնելով, որ նախկինում Հայաստանը կարողացել է առաւելութեան հասնել Ադրբեջանի նկատմամբ՝ «զաւթելով» ադրբեջանական հողերի 20 տոկոսը։
«Հայաստանը չի բաւարարւում ներկայիս իր ռազմական հզօրութեամբ՝ նախատեսելով աւելի հզօրանալու քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ Հայաստանում ընդունւել է զինւած ուժերի արդիականացման ծրագիրը, որը նախատեսում է 2011-2015 թւականներին զինտեխնիկայի արդիականացում եւ զարգացում։ Այդ ծրագիրը նախատեսում է նաեւ սեփական ռազմական արդիւնաբերութեան զարգացում։
Այսօր Հայաստանի ձեռքում կան հակառակորդի որոշ թիրախներին ուղղւած հրթիռներ։ Օրինակ՝ ռուսականա «Սկադ»-ը։ Հնարաւոր է՝ «Սկադ»-ից բացի այլ զինատեսակներ էլ կան, քանի որ յայտնի է՝ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել արդիական զէնքեր։ Այս համատեքստում, հաւանականութիւն կայ, որ Հայաստանը տիրապետի նաեւ հեռահար հրթիռների»,-գրել է Zaman-ի վերլուծաբանը՝ ընդծելով, որ Ռուսաստանը օգնում է Հայաստանին նաեւ ռազմական արդիւնաբերութեան ոլորտում։
Ֆիքրեթ Էրթանը նշել է, թե Հայաստանի հակառակորդներն այս ամէնին անպայման պէտք է ուշադրութիւն դարձնեն՝ յատկապես Հայաստանի պաշտպանութեան նախարարի նշած հեռահար հրթիռները։ «Հակառակորդների դէմ ուղղւած Հայաստանի ռազմական ծրագրերը երեւի թէ մենք էլ հաշւի առնենք»,-եզրափակել է թուրք վերլուծաբանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: