2011 թւականի առաջին
Պատարագը՝ Թաւրիզում
4 ՅՈՒՆՒԱՐԻ 2011
ԹՂԹԱԿԻՑ (ԹԱՒՐԻԶ) - Յունւարի 1-ին, երեկ. ժամը 5-ին, հնչեցին Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու զանգերը, իսկ տարածւող ղօղանջներին յաջորդեց հաւատացեալ բազմութեան ներկայութիւնը՝ եկեղեցում, ուր մատուցւեց 2011 թւականի առաջին պատարագը:Ս. Սարգիս եկեղեցի մուտք գործող իւրաքանչիւր հաւատացեալ այդ երեկոյ վառեց տարւայ իր առաջին մոմը եւ աղօթեց առ Ամենաբարին Աստւած, իսկ պատարագը մատուցեց Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի ընթացքում քահանայ հայրը քարոզ խօսելով՝ շնորհաւորեց նաեւ բոլորի Նոր տարին՝ մաղթելով, որ այն լինի յաջողութիւնների, առողջութեան եւ հաւատացեալի կեանքով ապրելու տարի:Պատարագի երգեցողութիւնը հնչեց Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախմբի միջոցով՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի:Պատարագի ընթացքում կատարւեց հաւաքական խոստովանանք, որից յետոյ հաւատացեալներին տրւեց հաղորդութիւն:
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: