Անցած գիշեր Ադրբեջանը հրադադարի

ռեժիմը խախտել է 30 անգամ


ԼՂՀ ՊԲ-ն հերքում է

հակառակորդի մեղադրանքները



17:48 • 07.01.11
Իրականութեանը չի համապատասխանում ադրբեջանական լրատւամիջոցների տարածած այն տեղեկատւութիւնը, համաձայն որի` հայկական զինւած ուժերն արդէն երկրորդ օրն է` խախտում են հրադադարի ռեժիմը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ Պաշտպանութեան բանակի լրատւութեան և քարոզչութեան բաժնի պետ Սենոր Հասրաթեանը` դա որակելով որպէս ապատեղեկատւութիւն:
«Մենք պահպանում են հրադադարի ռեժիմը: Նախայարձակի դերում ինչպէս միշտ հանդէս են գալիս ադրբեջանական դիրքապահները: Միայն անցած գիշեր ադրբեջանական կողմից շուրջ 30 անգամ խախտւել է հրադադարի ռեժիմը: Պաշտպանութեան Բանակի համարժէք գործողութիւնների արդիւնքում հակառակարոդը բոլոր ուղղութիւններում ճնշւել է»,- ասաց Հասրաթեանը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այսօր յայտարարել է, թէ վերջին ժամանակահատւածում շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել, սակայն արդէն երկու օր է, ինչ հայկական զինւած ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանական բանակը հակառակորդին տալիս է համարժէք պատասխան»,- ասել է Սաբիրօղլուն:


Tert.am

0 Պատգամ: